Բաժիններ՝

Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագրի վավերացման մասին օրենքը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագրի վավերացման մասին օրենքը, որն առնչվում է Հայաստանին բնական գազ, նավթամթերք և չմշակված բնական ալմաստներ մատակարարելուն:

Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում: Համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին, Երևանում և նախատեսում է կազմակերպել Ռուսաստանից այդ ապրանքատեսակների մատակարարում՝ առանց մաքսատուրքերի, նախքան եվրասիական ինտեգրման տիրույթին Հայաստանի միանալը:

Դրա հետ մեկտեղ արգելվում է Հայաստան առանց մաքսատուրքերի Ռուսաստանի մատակարարած այդ ապրանքների վերաարտահանումը երրորդ երկրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30