Հովիկ Աբրահամյանը հավաքել է մարզպետներին. արտահերթ խորհրդակցություն ՀՀ կառավարությունում. ԳԱԼԱ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում մարզպետների մասնակցությամբ հրավիրել է արտահերթ խորհրդակցություն: Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը, ով եւս շտապել է կառավարական շենք, ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է հետեւյալը. «Աշխատանքային հանդիպում ունենք, հարցեր ունենք քննարկելու, եկել ենք քննարկման»: Հարցին, թե վարչապե՞տն է հրավիրել, Արամ Հարությունյանը պատասխանել է. «Մենք մեր հանդիպումները ըստ անհրաժեշտության ենք կատարում եւ զեկուցումները նույնպես: Առօրյա աշխատանքային հանդիպումներ են, այնպես որ ոչ միայն վարչապետի, այլեւ տարբեր ստորաբաժանումներում մենք հանդիպումներ ունենք, եւ դա ընդունված պրակտիկա է, մենք գալիս ենք եւ մեր խնդիրները քննարկում ենք վարչապետի, փոխվարչապետի, ստորաբաժանումների ղեկավարների հետ, որեւիցե խնդիր այստեղ չկա»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս