Թուրքական նավախումբը վերադարձել է 102-օրյա աֆրիկյան արշավից
Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական «Բարբարոս» նավախումբը 102-օրյա արշավից հետո վերադարձել է հայրենիք: Նավախումբը Գյոլջուքի ռազմածովային բազան լքել էր դեռևս մարտին և հատել է Աֆրիկայի հարավում գտնվող Բարեհուսո հրվանդանը, ինչը 148-ամյա ընդմիջումից հետո թուրքական (օսմանյան) նավատորմի համար նմանատիպ երկրորդ դեպքն է:
4 նավից բաղկացած նավախումբը Թուրքիան լքել է այս տարվա մարտի 17-ին և վերադարձել է հունիսի 27-ին: Այդ 102 օրվա ընթացքում նա այցելել է աֆրիկյան 24 երկրի 25 նավահանգիստ: Թուրքական նավատորմն առաջին անգամ է այցելել այդ երկրներից 19-ի նավահանգիստներ: Նավախմբի կազմում գտնվել է 800 զինծառայող:
Թուրքական նավատորմը մասնակցել է ՀԱՀ-ում անցկացված Obangame Express միջազգային զորավարժություններին: Հայրենիք վերադառնալու ճանապարհին էլ թուրքական նավատորմն Արաբական ծովում մասնակցել է ծովահենության դեմ պայքարի միջոցառումներին: