Բաժիններ՝

Մենք պետք է համոզենք Ռուսաստանին, որ Ուկրաինան չի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ. Բժեզինսկի

Gordonua.com-ի փոխանցմամբ՝ ամերիկացի հանրահայտ քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին Ուիլսոնի կենտրոնում անցկացված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ վերջին ամիսներին Ուկրաինայի շուրջ ընթացող իրադարձությունները հանդիսանում են ոչ թե պարզապես Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հակամարտություն, այլ՝ ռուսական կեղծ-միստիկական շովինիզմի կայուն վերելքի ախտանիշ.

«Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Ուկրաինայում, ըստ իս ոչ թե պարզապես վեճ է այլ՝ ավելի լուրջ խնդրի ախտանիշ, այն է՝ ռուսական կեղծ-միստիկական շովինիզմի աստիճանական ու կայուն վերելք, ինչը շարունակվում է արդեն 6 կամ 7 տարի: Դրանում գլխավոր դերը խաղացել է Պուտինը, և այդ նոր հայեցակարգի բովանդակությունն ամբողջովին հստակեցնում է ընդհանուր առմամբ աշխարհի և մասնավորապես Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունները:

Ղրիմում ուժի կիրառումը և Ուկրաինայի առանձին մարզերում իրավիճակն անկայունացնելու չդադարող փորձերը լուրջ սպառնալիք են հանդիսանում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստորագրված միջազգային պայմանագրերի համար, ինչը մասնավորապես վերաբերում է տարածքային վեճերի կարգավորման հարցում ուժի կիրառման անթույլատրելիությանը:

Այդ գաղափարը դարձավ հիմնարար սկզբունք եվրոպական այն կարգի համար, որը ձևավորվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո. Եվ Ռուսաստնն էլ եղել է նրա մի մասը, այդ թվում նաև այն համաձայնագրերի շնորհիվ, որոնք նա ստորագրել է: Ուկրաինական խնդիրը սպառնալիք է, որի դեմ Արևմուտքին անհրաժեշտ է պայքարել երեք մակարդակով:

Մենք պետք է վճռականորեն պայքարենք ուժ կիրառելու գայթակղության դեմ, որին բախվում է ռուսական ղեկավարությունը: Այլ կերպ ասած՝ մենք պետք է կանխենք ուժի կիրառումը: Եվ երկրորդ՝ մենք պետք է հասնենք Ուկրաինայի արևելյան մարզերում իրավիճակի անկայունացման Ռուսաստանի գիտակցական փորձերի դադարեցմանը:

Շատ դժվար է ասել, թե որքանով են հավակնոտ այդ նպատակները, սակայն պատահական չէ, որ Ուկրաինայի այն հատվածը, որում գերակայում են ռուսները, ուժի կիրառումը դարձավ այդքան սուր: Զինված հակամարտությունների մասնակիցները լավ սպառազինված են, ունեն արդյունավետ զենիթաին զենք և անգամ տանկեր:

Անգամ Ուկրաինայի՝ ամենախորաես հիասթափված քաղաքացիները, որոնք անբարյացակամ են տրամադրված կառավարության հանդեպ և կապվածություն չեն զգում երկրի հետ, այդպիսի զենք չէին պահի իրենց տների նկուղներում ու ձեղնահարկերում:

Այդ զենքը նրանց հատկացրել են, որպեսզի նրանք ձևավորեն այնպիսի ջոկատներ, որոնք ունակ կլինեն դիմակայել հզոր զորամիավորումներին: Դա հանդիսանում է միջպետական ագրեսիայի ձև, այլև կերպ անկարելի է անվանել դա:

Մեր երրորդ առաջադրանքը կայանում է նրանում, որպեսզի պնդենք և ապա ռուսների հետ քննարկենք վերջնական փոխզիջման բանաձևը, որը նախատեսում է բաց և մասշտաբային ուժի կիրառման և իրավիճակի անկայունացման փորձերի արգելք:

Անհրաժեշտ է աջակցել Ուկրաինային, եթե նա դիմադրի: Եթե Ուկրաինան չդիմադրի, եթե երկրի ներսում պահպանվի անկարգություն և կառավարությանը չհաջողվի կազմակերպել ազգային պաշտպանության արդյունավետ համակարգ, ապա այդ ժամանակ ուկրաինական խնդիրն անհրաժեշտ կլինի լուծել միակողմանի կարգով:

Սակայն դա կարող է հանգեցնել իր հետևանքներին, որոնք հավանաբար ապակայունացնող ազդեցություն կունենան խոցելի պետությունների և ընդհանրապես Արևմուտքի ու Արևելքի միջև հարաբերությունների վրա: Ուկրաիանցիները պետք է իմանան, որ Արևմուտքը պատրաստ է օգնել նրանց:

Եթե Ուկրաինան դիմադրի, ապա նա կստանա զենք, և մենք այդ զենքը կհատկացնենք նախքան ներխուժման ակտի կայանալը: Սակայն կարևոր է նաև, թե ինչ զենք կհատկացնենք մենք: Իմ կարծիքով՝ դա պետք է լինի այնպիսի զենք, որը հատկապես արդյունավետ կլինի պատերազմի ժամանակ խոշոր քաղաքներում դիմադրության պայմաններում:

Մենք պետք է Ռուսաստանին համոզենք, որ Ուկրաինան չի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ: Ես կարծում եմ, որ դա կարևոր է քաղաքական մի շարք պատճառներով: Եթե դուք նայեք քարտեզին, ապա կհասկանաք, որ Ռուսաստանի համար դա շատ կարևոր է ռազմավարական ու հոգեբանական տեսանկյունից:

Այդպիսով, Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Սակայն նույն պատճառով էլ Ռուսաստանը պետք է հասկանա, որ Ուկրաինան չի դատնա միֆական Եվրասիական միության անդամ, որը Պուտինը փորձում է առաջ տանել աշխարհում Ռուսաստանի հատուկ տեղի գաղափարի հիման վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս