Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յագուբյանին։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Վահան Չ.-ն:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել «Ժառանգության» համագումարի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչած կոշտ գնահատականները, պատճառաբանելով, որ չի հետևել, քանի որ Ստրասբուրգում է եղել:
Հուլիսի 2-3-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 4-5-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Եգիպտոսի զինված ուժերը Կահիրեի ռազմական հոսպիտալում կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել բավական անսպասելի հայտարարությամբ, ըստ որի իրենք ստեղծել են սարք, որն ունակ է ախտորոշել ու բուժել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, հեպատիտ C-ն ու մի շարք այլ վարակներ։
Այս օրերին Բաքվում տեղի ունեցող ԵԱՀԿ վեհաժողովում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու նպատակով այնտեղ գործուղված վարչախմբի էմիսար Արտաշես Գեղամյանը ադրբեջանական ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցում չի բավարարվել Սերժ Սարգսյանի մինչ օրս արտահայտած դավաճանական տեսակետներն արտահայտելով:
Այսօր լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, որի համաձայն ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Համլետ Ղազարյանը սպառնում է ինքնասպան լինել, եթե բժշկական հանձնաժողովը և ՀՀ արդարադատության նախարարը իրեն չայցելեն: Դատապարտյալի խոսքով՝ ինքը 20 օրից ավելի է կուլ է տվել մեխեր, ասեղներ, սակայն իրեն չեն տեղափոխում հիվանդանոց:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 2-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Մարգարյան, Ֆուչիկի փողոցների և նրբանցքների, Բաշինջաղյան փող. 172, 174, 176, 178, 180, 182, 184, 186 համարների և նրբանցքի, Հալաբյան փող. 41-65 համարների և հարակից տարածքները ջրամատակարարումը:
Թեև ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն իսկ հերքել է ֆինանսների նախարարի առնչությունն Աֆրիկյանների ակումբին, ԶԼՄ-ները համառորեն փորձում են շինությունը կապել Գ.Խաչատրյանը անվան հետ:
Այն տորագրվել է 2014 թվականի փետրվարի 28-ին, Բրյուսելում:
Հաշվի առնելով, որ ՀՀ մաքսային ծառայությունում հաջողությամբ ավարտվել են Կոլումբոս ծրագրի 1-ին և 2-րդ փուլերը` հանդիպումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել հոկտեմբերին գործարկել ծրագրի 3-րդ փուլը: ՀՄԿ գլխավոր քարտուղարը ցանկություն է հայտնել ներկա գտնվել Կոլումբոս ծրագրի 3-րդ փուլի մեկնարկին. քննարկվել են նրա՝ ՀՀ կատարելիք այցի մանրամասները: Նախատեսվում է 2014 թվականի 2-րդ կիսամյակում Հայաստանում կազմակերպել աշխատաժողով` նվիրված Լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրման միջազգային լավագույն փորձին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որն ազատազրկում է սահմանում ծայրահեղական գործունեությունը ֆինանսավորելու, ինչպես նաև համացանցում ծայրահեղականության կոչեր անելու համար:
Բարձր գնահատելով պետության որդեգրած նոր մոտեցումը` ուղղված երեխաներին ընտանիքներում տեղավորելուն` ՀՀ-ում Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանն ընդգծեց. «Երեխաներին խնամքի հաստատություններից դուրս բերելը կարող է հանգեցնել խնդրի` եկեղեցիներն ու սփյուռքը կարող են դուրս մնալ երեխաների դաստիարակության գործընթացից: Երեխաներին պետք է դաստիարակել ընտանեկան կամ ընտանեկանին մոտ միջավայրում առանց հատուկ հաստատություններից ու կազմակերպություներից կտրելու»:
Փաստաթուղթը ստորագրվել է 2013 թվականի հունիսի 25-ին, Երևանում:
Գիգի Ուգուլավան 2006-2013 թվականներին զբաղեցրել է Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնը:
Իշխող «Վրացական երազանքի» թեկնածուները հաղթանակ են տարել 14 ընտրատեղամասերից 8-ում:
Գործող Քրեական դատավարության օրենսգրքում հատակ ձևակերպած է հետևյալ միտքը, որ կալանքը կամ խափանման միջոցը՝ որպես պաշտպանության միջոց, կիրառվում է այն դեպքում, որպեսզի բացառվի կասկածյալի կամ մեղադրյալի կողմից այլ անձին վնաս հասցնելու հնարավորությունը:
Կանգնած լինելով Արցախյան ազատագրական շարժման ակունքներում` Դուք մեծ ներդրում եք ունեցել մեր մեծ հաղթանակի կերտման գործում: Ձեր անմնացորդ նվիրումի շնորհիվ նպաստել եք ազատ ու անկախ Արցախի կայացմանը, նվիրվել երկու հայկական պետությունների բանակաշինության գործին:
Թուրքիան արդեն երրորդ անգամ է հետաձգում այդ մրցույթի վերջնաժամկետները:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Լեռնիկ Մելքոնյանի կողմից բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ադրբեջանի կառավարության տևական ջանքերից հետո ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակը փաստացիորեն դադարեցրել է իր գործունեությունը:
Ցմահ ազատազրկվածների հարազատները, փոխանցելով հացադուլ հայտարարած անձանց դժգոհությունները, նշում են, որ 2011 թվականի քրեական օրենսգրքի փոփոխությունից հետո իրենք անհավասար պայմանների մեջ են գտնվում այն անձանց հետ, որոնք կարող էին օրենքի փոփոխությունից հետո վաղաժամկետ ազատվել:
Միջադեպը գրանցվել է շփման գծի մոտ ընկած Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում:
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային և հայաստանյան գրասենյակների տնօրեններ Ռուդոլֆ Շոխին և Զառա Ալավերդյանին:
«Իմ պահանջը՝ որպես տուժող, բոլորը պետք է հարցաքննվեն, և ես բոլորի հետ առերեսման նստեմ։ Դեսպանին էլ թող հրավիրեն, գա, տենց դեսպաններ են գնացել ու եկել։ Ուզում եմ հարցաքննվեն, որովհետև գումար են տվել Աշոտ Սուքիասյանին, իսկ դա եղել է վարչապետի օգնությամբ, վարչապետն է ասել, որ տվել են։ Եթե վարչապետը չասեր, չերաշխավորեր, էդ գումարները չէին ստանա, մենք էլ էս օրը չէինք ընկնի»,- ասաց Հայրապետյանը։
«Բայց մենք չենք վախենում Եվրասիական միություն Ադրբեջանի մտնելուց: Չմտնելուց էլ չենք վախենում: Եթե մենք կտրականապես ժխտենք, սկսենք գորգոռալ, որ Ադրբեջանը չպետք է մտնի Եվրասիական միություն, միևնույն է, այդ հարցը լուծողը մենք չենք: Պարզապես Արտաշես Գեղամյանն ասել է` մենք ցանկանում ենք, կարող է մտնել, բայց դա իր որոշելու հարցն է, իսկ այդ խնդրի լուծումը, գիտեք, պետք է տան Եվրասիական միության անդամները: Եվ մենք դրանից չենք խորշում»,- ավելացրեց Վահրամ Բաղդասարյանը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի առևտրի ու արդյունաբերության փոխնախարար Գեորգի Կալամանովը:
Հունիսի 28-ին Տավուշի մարզի Պառավաքար գյուղում հակառակորդի արձակած գնդակից վիրավորվել է 12-ամյա Արմեն Բրուտյանը: Գնդակները դիպել էին Արմեն Բրուտյանի ձեռքին ու ոտքին:
Միջոցառումը կազմակերպվել էր «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» (NCLR) հասարակական կազմակերպության կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և Վճռաբեկ դատարանի հետ համագործակցությամբ: «Նախաձեռնության նպատակն է բարձրացնել գործող օրենսդրության և դատական վարույթի վերաբերյալ իրազեկվածությունը Հայաստանի մարզերի դպրոցների բարձր դասարանցիների շրջանում», – ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների ծրագրի պատասխանատու Ռադկա Ռուբիլինան:
Այս մասին հայտնել են ռուսական ԶԼՄ-ները: