Բաժիններ՝

Գրպանահատություն թիվ 37 երթուղու միկրոավտոբուսում

Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության 6-րդ բաժանմունքի ծառայողները Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում թիվ 37 երթուղու միկրոավտոբուսից իջնելուց հետո, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արարատ Բ.-ին, որը խոստովանել է, որ հիշյալ միկրոավտոբուսի սրահում, Ծովակալ Իսակովի պողոտայից մինչև Բաբաջանյան փողոցի խաչմերուկն ընկած ճանապարհահատվածում մի երիտասարդի տաբատի գրպանից գողացել է 37.000 դրամ, որը թաքցրել է միկրոավտոբուսի հետևի նստատեղերի արանքում:

Միկրոավտոբուսի զննությամբ գումարը հայտնաբերվել է:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031