Բաժիններ՝

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը լազերային զենքը կօգտագործեն ինքնապաշտպանական նպատակով (տեսանյութ)

USNI News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը Պարսից ծոցում «Փոնսե» դեսանտանավին թույլատրել է իր ինքնապաշտպանության համար կիրառել LaWS մարտական լազերային սարք: Նման որոշում ընդունվել է լազերային սարքի փորձարկումների արդյունքներով, որոնք տևել են մի քանի ամիս:

Փորձարկումների ժամանակ մշակվել են լազերային զենքի կիրառման բազային կանոնները: Պարսից ծոցում անցկացված փորձարկումների ժամանակ LaWS-ը հաջողությամբ խոցել է անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ), որն իր չափերով համեմատելի է Scan Eagle-ի հետ, ինչպես նաև ծովում այրել է օդային բարձիկով նավի շարժիչը:

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը մտադիր են 2016-2017 թվականներին սկսել 100-150 կիլովատտ հզորությամբ լազերային սարքի ծովային փորձարկումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս