Ամուսնանալը օգտակար է ձեր քսակին (միայն տղամարդկանց դեպքում)

Պարզվում է՝ ամուսնությունը տարբեր կերպ է ազդում կանանց և տղամարդկանց վաստակի վրա։ Մասնավորապես, Հայաստանում ամուսնացած տղամարդիկ ավելի շատ են վաստակում, քան երբևէ չամուսնացածները կամ ամուսնալուծվածները։ Կանանց դեպքում հակառակն է՝ ամուսնացած կանանց եկամուտն ավելի ցածր է։ Նման եզրահանգման ենք գալիս՝ ուսումնասիրելով Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Աշխատանքի շուկան ՀՀ-ում, 2014թ.» զեկույցը։

Այսպես, 2013 թվականի տվյալներով՝ Հայաստանում ամուսնացած տղամարդկանց միջին ամսական զուտ եկամուտը կազմել է 113663 դրամ։ Մինչդեռ երբևէ չամուսնացած տղամարդկանց եկամուտն ավելի քիչ է՝ 100944 դրամ, ամուսնալուծվածներինը՝ 99106 դրամ։

Ուշագրավն այն է, որ կանանց դեպքում հակառակ օրինաչափությունն է նկատվում. ամուսնացած կանանց եկամուտն ավելի ցածր է (66190 դրամ), քան երբևէ չամուսնացածներինը (73948 դրամ)։ Իսկ ամենաշահեկան վիճակում (իհարկե, զուտ եկամտի առումով) ամուսնալուծված կանայք են։ Նրանց ամսական զուտ եկամուտը 75780 դրամ է՝ ավելի բարձր, քան ամուսնացած և չամուսնացած կանանց եկամուտը։

 

yekamut-amusnutyun

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031