Բաժիններ՝

Ինչու են հայերը ազատվում աշխատանքից

2013 թվականի ընթացքում աշխատանքից Հայաստանում ազատվածների 82%-ը աշխատանքը թողել է սեփական ցանկությամբ։ 6.3%-ը աշխատանքից ազատվել է գործատուի նախաձեռնությամբ կամ կրճատման հետ կապված, ևս 11.7%-ի աշխատանքից ազատվելու հարցում պատճառներն այլ են։ Այս տվյալները ներկայացված են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2014» զեկույցում։

Նախորդ տարիների համեմատ՝ գործատուի նախաձեռնությամբ կամ կրճատման պատճառով աշխատանքից ազատվածների տեսակարար կտրուկ նվազել է (օրինակ, 2009 թվականին այդ ցուցանիշը 16.2% էր)։ Թեպետ պետք է նշել, որ այս ցուցանիշը խիստ հարաբերական է։ Աշխատողին գործից հեռացնելու դեպքում դա սովորաբար ձևակերպվում է՝ որպես սեփական դիմումի համաձայն։ Ավելին, պետական կառույցներում տարածված պրակտիկա է, որ աշխատանքի ընդունվելու պայմանագիրը ստորագրելու պահին նոր աշխատողին ի սկզբանե պարտադրում են գրել նաև ազատման դիմումը՝ առանց ամսաթիվ նշելու։ Այն մնում է ղեկավարի դարակում, և վերջինս ցանկացած պահի կարող է ազատվել անցանկալի ենթականերից՝ նրանց իս դիմումի համաձայն։

Ինչև, եթե դիտարկենք ըստ ոլորտների, ապա պաշտոնական վիճակագրության համաձայն` գործատուի նախաձեռնությամբ կամ կրճատումների պատճառով աշխատանքից ազատելը առավել տարածված է գյուղատնտեսության ոլորտում (13.6%)։

Երկրորդ տեղում կրթության ոլորտն է, որտեղ այդ ցուցանիշը 8.3% է։ Երրորդը առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկումն է՝ 7.9%։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս