Բաժիններ՝

Ինքնասպանության փորձը կանխվել է

Դեկտեմբերի 11-ին, ժամը 20.09-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը ցանկանում է ինքնասպան լինել՝ ցած ներվելով Երևանի «Հաղթանակ» կամրջից:
Դեպքի վայր են մենկել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը շտապօգնության աշխատակիցները կանխել են Երևանի Նորագյուղի 1-ին փողոցի բնակիչ Ա. Ա.-ի (ծնվ. 1963թ.) ինքնասպանության փորձը:

Պարզվել է, որ Ա.Ա.-ը ձախ ձեռքի նախաբազկի շրջանում վնասել է երակները, այրել անդրավարտիքը և պարանի միջոցով փորձել է կախվել կամրջի ճաղավանդակներից:

Ա.Ա.-ը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն, սակայն վերջինս ունի հոգեբույժի օգնության կարիք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031