Հայաստանում փաստացի աշխատած շաբաթական միջին աշխատաժամանակը 2013 թվականին կազմել է 36.5 ժամ։ Այդ թվում, տղամարդիկ շաբաթական աշխատում են միջինը 41.1 ժամ, կանայք՝ 31.5 ժամ։
Այժմ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ն պետք է մեկամսյա ժամկետում հանձնաժողով ներկայացնի 1 միլիոն դրամ գումարի նոր երաշխիք` մինչև 2017 թվականի փետրվարի 1-ը գործողության ժամկետով: ՀԾԿՀ որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թ. հունվարի 1-ից։
Ֆեյսբուքը միասնության իլյուզիա է ստեղծել, իսկ իրականում դու տանը միայնակ ես: Միայնակ ես նաև շքամուտքում, ուր քո վրա հարձակվում են: Միայնակ ես նվաստանալուց ու ծեծվելուց հետո:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 41 ավտոմեքենա. 29 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 12-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
«Միանշանակ, թեկուզ փոքր տոկոսով, բայց կարելի է գինն իջեցնել: Ռեզերվ կա, բայց թե ինչից դա պետք է ձևավորվի, որ սպառողը չտուժի, բիզնեսն արդյունավետ լինի ու ընկերությունը չտուժի…
Գյումրիում ծառերը ոչ միայն էտվել, այլ նաև հատվել են: Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի աշխատակիցները Խաղաղության օղակի հարակից այգում վաղ առավոտից մի քանի ծառ էտելուց հետո, անցել են դրանցից մեկի կտրելու գործին:
«Ամեն դեպքում ՀՀ-ի հետ բարեկամությունը որոշակի ֆետիշ է: Ռուս մարդու համար նման ֆետիշ էր նաև Վրաստանի հետ բարեկամությունը, որը կորսվեց և չի վերադարձվի մինչև տարածքների խնդրի լուծումը»,- ասում է նա:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մուշեղ Վ.-ին և ըստ բժշկի հայտարարության՝ կատարվել է դանակահարություն:
սթրեսը հաճախ առաջանում է այն ժամանակ, երբ մարդն ամեն ինչ բարդում է օբյեկտիվ իրականության վրա, բայց իրականում պետք է ինքն ունենա այդ ակտիվ դրսևորումները, որպեսզի այդ սթրեսը կարողանա հաղթահարել իր ներսում, որպեսզի իմանա, որ դա իրենն է. «Մարդը կարող է իր անհաջողությունների մեջ մեղադրել դիմացիններին, շրջապատող աշխարհին, մինչդեռ չի տեսնում, որ հաջողության հասնելու համար ոչինչ էլ չի անում և իրեն դրել է սթրեսի մեջ: Մարդկանց մոտ միշտ կա այդ մանկության զգացողությունը, երբ ցանկանում են, որ իրենց փոխարեն մյուսներն անեն, այնինչ գալիս է մի ժամանակ, երբ ստիպված ենք լինում ինքներս դասավորել մեր կյանքը և ինքներս պատասխան տալ մեր արած-չարածների համար»:
Ձմռան ամիսներին մարդկանց սոցիալական խնդիրներն ավելի են խորանում, քանի որ կենցաղային ծախսերին գումարվում է նաև ջեռուցման ծախսը: Իսկ բնակարան ջեռուցելն այսօր հեշտ գործ չէ:
Չեք պատկերացնի, թե այդ 9 ամսիների ընթացքում հետս ինչ էր կատարվում. նրա ծնվելու օրն ընդհանրապես չէի գիտակցում տեղի ունեցածը: Չէի կարողանում հավատալ, որ արդեն հայր եմ դարձել:
Բռնության ճանապարհով քաղաքական խնդիր լուծելն ու քաղաքական նպատակներին հասնելը դատապարտելի է: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ խոսելով վերջերս տարբեր հասարակական, քաղաքական գործիչների և որոշ ազատամարտիկների վրա կատարված հարձակումների մասին:
Համացանցում է հայտվել երգիչ Մարտին Մկրտչյանի «Սիրուն ես» նոր տեսահոլովակի «անոնսային» տարբերակը:
Քաղաքական դրդապատճառներ ունե՞ն այդ միջադեպերը, թե՞ ոչ: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն Արամ Մանուկյանի նկատմամբ կատարված բռնութունն ուղղակիորեն կապում են իշխանությունների հետ:
«Այս պահին համակարգչային սենյակում ունենք արդեն յոթ համակարգիչ, որոնք միացած են ցանցով եւ օգտվում են թե՜ աշակերտները, թե՜ աշխատողները: Մի քանի օր առաջ միացրել ենք արդեն կաբելային ինտերնետին, կարգավորվեց նաեւ այդ հարցը»:
«Ղազախստանի Մեջլիսի կայքից յուրաքանչյուրը կարող է համոզվել, որ ԵՏՄ-ի պայմանագրին միանալու ՀՀ պայմանագիրը դեռ չի ներկայացվել խորհրդարանին: Դատելով ընթացակարգերից, որ սկզբում պետք է Մեջլիսը վավերացնի, հետո՝ Սենատը, իրոք, արդարացի են այն դիտարկումները, որ այս տարի դա արդեն տեղի չի ունենա: Իսկ ԵՏՄ պայմանագրին ՀՀ-ի միանալու պայմանագրի ամբողջ տրամաբանությունը հիմնված է նրա վրա, որ անդամակցությունը տեղի է ունենում հունվարի 1-ից: Հիմա այդ ամբողջ տրամաբանությունը խախտվում է, առաջանում են տասնյակ իրավական հակասություններ, անհասկանալի իրավիճակեր և այլն: Նաև խախտվում է ԵՏՄ մայր պայմանագրի 105-րդ հոդվածը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոանիսյանը:
Նախկինում ներկայացրել ենք Լեռնային Ղարաբաղում աշխատանքային թրաֆիքինգի ենթարկված, Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղի բնակիչ, 1972թ. ծնված Վահագն Ամիրխանյանի պատմությունը:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 08.43-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածում՝ Աշտարակ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Մերսեդես» և «Գազ 24» մակնիշի ավտոմեքենաները. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ 34-ամյա տիկնոջ՝ առևանգումը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին՝ իր և ընտանիքի անդամների նկատմամբ դանակի սպառնալիքի գործադրմամբ:
Կողոպտչի թիրախը՝ կանայք: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Ս.Ամիրշադյանը ՀՀ քաղաքացի Շ.Ավետիսյանի հետ գնացել է «4-րդ գյուղի գերեզմանատուն»՝ միմյանց հասցեներին հայհոյանքներ հնչեցնելու վերաբերյալ պարզաբանումներ կատարելու համար։ Առաջացած վիճաբանության ժամանակ էլ Ամիրշադյանն ստացել է հրազենային վնասվածքը։
Դեկտեմբերի 13-ին, ժամը 10.47-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում ավտոմեքենա է ընկել ջրանցքը, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 10.00-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 02.00-ի սահմաններում դեռևս չբացահայտված հանգամանքներում Թբիլիսի – Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Մարնեուլի քաղաքի մոտակայքում, բախվել են «Նիսսան» մակնիշի 34DU628 պ/հ (վարորդ Դ. Մ.) և «Մերսեդես» մակնիշի MHL777 պ/հ ավտոմեքենաները:
Չարենցավանում կատարված սպանության մանրամասները: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
«Այսօր արժանապատիվ որդին պահանջում է չսպանել իր մորը, իրեն իրավունք վերապահելով կրկին անգամ վիրավորելու գազմավաստակ մտավորականությանը, նրանց անվանելով «վարձու աշխատողներ», փոխանակ հրապարակավ ներողություն խնդրեր, չէ որ այդ վաստակաշատ կանայք նույնպես հայ մայրեր են»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը Եռաբլուրում է եղել, որտեղ ազատամարտիկների դաշինքը հավաք էր անցկացնում:
Ինչու են հայ պատգամավորները դեմ, որ Հայաստանը միանգամից 283,5 միլիոն դոլարի վարկ ստանա: Ամենաընդհանուր հիմնավորումն այն է, որ վարկերը չեն օգտագործվում ըստ նպատակի: Ալեքսանդր Արզումանյանն ասում է, որ մեկ շաբաթ առաջ Հայաստանի խորհրդարանի մեծամասնությունը կողմ քվեարկեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը, իսկ քվեարկությունից հետո հնչեցին ծափահարություններ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արագածի, Ապարանի, Արթիկի,Գավառի, Սևանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում երկկողմանի մերկասառույց է:
Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ Աղասի Թամրազյանը 2014թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, Ջողազի ջրամբարի ափին ձուկ որսալու ընթացքում Ադրբեջանի Հանրապետության` ջրամբարի հակառակ ափին տեղակայված մարտական դիրքից կրակոցներ են արձակվել նրա ուղղությամբ։
Դեկտեմբերի 6-ին, ժամը 7.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում 1978 թ. ծնված Խաչիկ Ղ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 5.30-ից 6.30-ն ընկած ժամանակահատվածում, իրենց շենքի բակից փախցրել են իր «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան: