«Գազպրոմ Արմենիա»-ի լիցենզիայի գործողության ժամկետը կերկարաձգվի մինչև 2017 թ. հունվարի 1-ը
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին տրամադրված և «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության անվամբ վերաձևակերպված Հայաստանի Հանրապետություն բնական գազի ներկրման №0102 լիցենզիայի գործողության ժամկետը կերկարաձգվի մինչև 2017 թ. հունվարի 1-ը: Այս մասին որոշում առաջիկա նիստում՝ դեկտեմբերի 17-ին, կընդունի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Այժմ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ն պետք է մեկամսյա ժամկետում հանձնաժողով ներկայացնի 1 միլիոն դրամ գումարի նոր երաշխիք` մինչև 2017 թվականի փետրվարի 1-ը գործողության ժամկետով: ՀԾԿՀ որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թ. հունվարի 1-ից։