Բաժիններ՝

«Հայհիդրոէներգանախագիծ» ընկերության աշխատակիցները պատասխանել են Հմայակ Հովհաննիսյանի բաց նամակին

Ի պատասխան Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի ս/թ դեկտեմբերի 9-ին մամուլի միջոցներով հրապարակած ՀՀ նախագահին ուղղված գաց նամակին «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲ ընկերության աշխատակիցները հայտարարում են.

Հարգարժան պարոնայք

Փրկեք «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲ ընկերության 80-ամյա կոլեկտիվին և շենքը Հմայակ Հովհաննիսյանի ոտնձգություններից

Տարիներ շարունակ գոյատևեցինք կուտակելով աշխատավարձերի, վարձակալության, հարկային պարտավորությունների գծով խոշոր պարտքեր:

2011թ. փետրվար ամսին Սենիկ Ջուլհակյանի պատվերով սկսեցինք կատարել նախագծահետախուզական աշխատանքներ: Շփումները դարձան հաճախակի:
գեսնելով վաստակաշատ կոլեկտիվի աYգասիր աշխատանքը իր ներդրումներով նպաստեց ընկերությանը դուրս գալու ճգնաժամից:

Ավելորդ չենք համարում նշել, որ նա ընկերությունում կատարել է շուրջ մեկ միլիարդ դրամ գումարի չափով ներդրումներ, վճարվել են աշխատողների նախկինում կուտակված և չվճարված աշխատավարձերը, միջոցներ է տրամադրել ընկերության հարկային պարտավորությունները կատարելու, ինչպես նաև ընկերության շենքի տեխնիկական վերազինման և վերանորոգման համար:

Գաղտնիք չէ, որ մինչ Սենիկ Ջուլհակյանի հայտնվելը, այս ինստիտուտի ծանր վիճակը ոչ ոքի չէր հետաքրքրում, այն մոռացության էր մատնվել, թեպետ խորհրդային տարիներին դա սովետական միության մասշտաբի հզորագույն ինստիտուտ էր թե իր մասնագետներով, թե իր հնարավորություններով, ինչը մեր ազգի համար միայն վաղուց մոռացված պարծանք էր:

Ս. Ջուլհակյանը ձեռնամուխ եղավ ինստիտուտի վերակառուցմանը, վերջինիս գործունեության վերականգնմանը` հանրության համար այն կրկին ճանաչելի դարձնելու ու Հայաստանի Հանրապետության անունը միջազգային մասշտաբի բարձրացնելու: Երիտասարդ մասնագետներ պատրաստելու և դրա հետ կապված շատ օգտակար արդյունքներ գերելու նկատառումներից ելնելով երկար տարիներ ինստիտուտում աշխատած կոլեկտիվի 100-ից ավելի աշխատողներ իրենց փորձն ու գիտելիքները փոխանցում են երիտասարդ մասնագետներին:

Քանզի ով պետք է սպասարկի Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևան-Հրազդանյան, Որոտանի, Դեգեդի կասկադները, Արփա-Սևան, Որոտան-Արփա թունելները և մի շարք այլ հիդրոտեխնիկական կառույցներ։

Ընկերությունը կատարել է Հանրապետությունում նախագծվող էներգետիկ ասեկտների շուրջ 90%-ը։

Այժմ կոլեկտիվի անդամները կրկին աշխատանք ունեն ու կարողանում են ապահովել իրենց գարեկեցիկ կյանքը, օգտագործել իրենց տարիների փորձն ու գիտելիքները` ի շահ երկրի:

Ընդգծենք, որ հենց վերը նշված նկատառումներն են հանդիսացել մեր Կառավարության որոշման գարոյական ու նպատակային այն կողմերը, որոնք խթան են հանդիսացել տարածքն ընկերությանն օտարելու հարցի դրական լուծման շուրջ համապատասխան որոշում կայացնելու հարցում, որը մեծ վրդովմունք առաջացրեց Հմայակ Հովհաննիսյանի մոտ:

Նա մեղադրեց իշխանություններին կատարած ճիշտ որոշման համար, մեկնագանելով որ դա կատարվել է ԱԺ ընտրությունների նախաշեմին: Այսինքն պարզ է դառնում, որ այս ընտրություններից նույնպես մեծ սպասելիքներ ուներ դեպուտատության թեկնածուն. պատրաստվում էր տիրանալու նախկինում Երևան քաղաքի Մոսկովյան 33ա հասցեի տարածքից 1ք.մ. 40 ԱՄՆ դոլարով մեծ շափագաժնի տեր դարձած հայտնի գնորդ Հմայակ Հովհաննիսյանը, մնացած մասին նույնպես տիրանալու, ով մեկօրյա ժամկետում դատարկել տվեց հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող արխիվային փաստաթղթերը, որոնք տեղավորեցինք խոնավ նկուղում:

Հայաստանի Հանրապետության քաղաքագետներից և ոչ մեկը Երևանի կենտրոնում չի տիրացել նման տարածքի, որտեղ տարիներ շարունակ ոչ-ոք չի մտնում:
Որոշման ուժի մեջ մտնելուց հետո շենքի համատեղ օգտագործվող միջանցքների և աստիճավանդակների վերագերյալ Հ.Հովհաննիսյանին ներկայացվեց ,Ոչ գYակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրե, որը մինչ օրս նրա կողմից չի ստորագրվել, չնայած ընդհանուր օգտագործման տարածքների մաքրման, պահակային ծառայության և լուսավորության ծախսերը հոգում է «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲ ընկերությունը:

Տեղեկացնում ենք հանրությանը, որ Հ.Հովհաննիսյանի թեթև ձեռքով ապօրինի կառուցած առաջին հարկի աստիճանավանդակը լայնացնելու համար ապամոնտաժեց հիմնական հենասյունը, որի արդյունքում առաջացան մեծ ճաքեր, խախտվեց շենքի սեյսմակայունությունը(առկա է եզրակացությունը), շենքը դարձել է վթարային:
Մեր կողմից հրավիրված մասնագետների, ինչպես նաև Հ.Հովհաննիսյանի կողմից հրավիրած մասնագետը հաստատեցին շենքի սեյսմակայունության վերականգնման և հիմքերի անհապաղ վերազինման և վերականգնման աշխատանքների կատարումը: Կազմած նախահաշվով ամրացման համար պահանջվում է 170,0մլն.դրամ գումար, սակայն այդ աշխատանքներին ևս խոչընդոտեց

Հ.Հովհաննիսյանը՝ հրավիրելով ոստիկանության և Կենտրոն թաղապետարանի աշխատակիցներին:

Մինչդեռ ականատեսն ենք եղել նաև Հ.Հովհաննիսյանի մեկ այլ հարվածին:
2012թ. ապրիլի 20-ի «Հրապարակ» օրաթերթում Հմայակ Հովհաննիսյանի անպատասխանատու և անհիմն արտահայտություններն ու հրապարակված տեղեկությունները, որոնք «իրականություն» կոչվածի հետ առհասարակ չեն առնչվում, փորձում էր արատավորել Սենիկ Ջուլհակյանի պատիվն ու արժանապատվությունը և առհասարակ հետապնդում էր նման նպատակ:

Նույն օրը նրա և «Ա1+»-ի թղթակցի հետ ունեցած զրույցից հետո գլխավոր տնօրեն Մ.Խաչատրյանին կաթվածով տեղափոխեցին 2-րդ կլինիկական հիվանդանոց: Այս գանից հետո գanգauiած աշխատավորական կոլեկտիվը որոշեց հանրությանը ներկայացնել իրականությունը ՝ դիմելով ,Հենարանե մամլո կենտրոնին: Հաջորդ օրը Հ.Հովհաննիսյանը վիրավորեց վաստակաշատ կանանց՝ անվանելով նրանց «Լֆիկ Սամոյի վարձու կանայք»: Կրկին անգամ գացահայտվեց նրա իրական դեմքը:

Այսօր արժանապատիվ որդին պահանջում է չսպանել իր մորը, իրեն իրավունք վերապահելով կրկին անգամ վիրավորելու գազմավաստակ մտավորականությանը, նրանց անվանելով «վարձու աշխատողներ», փոխանակ հրապարակավ ներողություն խնդրեր, չէ որ այդ վաստակաշատ կանայք նույնպես հայ մայրեր են:

Որն է նրա նպատակը, նման գործարարը, որը հայրենիք է վերադարձել ընտանիքով կրկին հեռանա և հարյուրավոր մասնագետներ դառնան գործազուրկ ու բռնեն արտագաղթի ճանապարհը, ասպարեզը թողնելով Հ.Հովհաննիսյանի նմաններին:

Պարոն Հովհաննիսյան հարց ենք ուղղում դուք ում «դաբռոյով» եք ձեռք գերել այս տարածքը, չէ որ սեփականաշնորհման առաջնահերթությունը ընկերության էր:
Մենք պատրաստվում ենք դիմել Հայաստանի Հանրապետության դատական ատյաններին պարզելու թե ինչ հիմունքներով է Հ.Հովհաննիսյանը սեփականացրել տարածքը, ապօրինի կերպով զավթելով նաև մեզ պատկանող տարածքի մի մասը: Ուզում ենք հանրությանը պարզ դառնա իսկությունը, ով է ումից խլելու «դագea»գն ստացել:
Հուսով ենք, որ կհաստատվի արդարությունը, կլուծվի կողմերիս միջև առկա վեճը և կհաստատվի ապօրինի գործողությունների պատժելիությունը, ինչպես նաև փոխհատուցելու պատճառած վնասը:

Աշխատավորական կոլեկտիվի անդամներ՝
տեխնիկական տնօրեն Հ.Փալանջյան
արհկոմի նախագահ Վ.Կոստանդյան
գլխ.երկրագան Ս.Դանիելյան
գլխ.մասնագետներ ՝ Կ.Գնդոլյան
Ս.Հովսեփյան
Ս.Ղազարյան
Թ.Նավոյան
առաջ. ճարտարագետներ
Գ.Գագnելյան
Ա.Խաչատրյան
Ա.Ավետիսյան
Մ.Օհանյան
Կ.Ավետիսյան
Ա.Բագայան
Է.Գասպարյան
և այլոք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս