Հիմնանորոգմա՞ն, թե՞ կահավորման խնդիր ունի Մեծ Այրումի միջնակարգ դպրոցը
Asparez.am-ը գրում է. Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի միջնակարգ դպրոցում ուսումնառություն է ստանում 125 աշակերտ, մանկավարժների թիվը՝ 26-ն է: Տնօրենի խոսքով՝ դպրոցում արվում է ամեն ինչ՝ որակյալ կրթություն ապահովելու համար. «Այս ուսումնական տարվա գլխավոր ձեռքբերումը կարելի է համարել մեկ տասնյակ համակարգիչ ձեռք բերելը»:
«Այս պահին համակարգչային սենյակում ունենք արդեն յոթ համակարգիչ, որոնք միացած են ցանցով եւ օգտվում են թե՜ աշակերտները, թե՜ աշխատողները: Մի քանի օր առաջ միացրել ենք արդեն կաբելային ինտերնետին, կարգավորվեց նաեւ այդ հարցը»,- ասում է դպրոցի տնօրեն Սոֆի Այվազյանը:
Գյուղում 350 ընտրող կա եւ մոտ 200 անչափահաս: Թեեւ, արտագաղթի ծավալների հետ կապված, աշակերտների թիվը չի նվազել, դպրոցը սակայն զերծ չէ խնդիրներից. վերջին անգամ վերանորոգվելով 1972թ-ին՝ այսօր այն հիմնանորոգման խիստ կարիք ունի:
«Բոլոր տեղերում էլ անելիքներ շատ կան, բայց մենք փորձում ենք պահպանել այն, ինչ ունենք, նույնիսկ գույքն է արդեն շատ մաշված, եւ դա էլ է մեծ նեղություն պատճառում, երբեմն նույնիսկ նորմալ աթոռ չենք կարողանում գտնենք, որ երեխան, ասենք, իր զգեստը չփչացնի»:
Սոֆի Այվազյանի խոսքով՝ դպրոցի վերանորոգման համար անհրաժեշտ է մեծ ներդրում, «որովհետեւ տիպային դպրոց է, երեք մասնաշենքից, մեկը մյուսի հետ փոխկապակցված են, ամեն մի մասնաշենքը երկհարկանի է. բայց դպրոցի տիպային լինելը կարեւոր է այն առումով, որ այն, ինչ անհրաժեշտ է աշակերտներին, դպրոցի ներսում է»,- պատմում է տնօրենը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: