Բաժիններ՝

«Օդնոկլասսնիկի»-ի պատճառով դանակահարել են ՆԶ զինծառայողի

Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մուշեղ Վ.-ին և ըստ բժշկի հայտարարության՝ կատարվել է դանակահարություն:

Պարզվել է, որ Մուշեղ Վ.-ն  ՀՀ ոստիկանության զորքերի պայմանագրային զինծառայող, 1988 թ. ծնված Մուշեղ Խ.-ն է, որը ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Դեկտեմբերի 11-ին, ժամը 16.30-ին Մուշեղ Խ.-ն հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18.30-ից մինչև 19.30 ընկած ժամանակահատվածում, Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մուտքում, «Օդնոկլասսնիկի» ինտերնետային կայքում հաղորդագրություններ գրելու ընթացքում ծագած վիճաբանության հետևանքով, իր ծանոթ Արոն դանակով հարվածել է իրեն և պատճառել վնասվածք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արոն 1990 թ. ծնված Արայիկ Մ.-ն է, որը դեկտեմբերի 11-ին, ժամը 17.00-ին տնից բերման է ենթարկվել բաժին և ներկայացրել  հանցագործության գործիք դանակը: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Արայիկ Մ.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031