
Ալեքսադր Բաբասյանը որդի է ունեցել

Հայկական մի շարք հեռուստասերիլաներից հանրությանը հայտնի դարձած դերասան Ալեքսանդր Բաբասյանը հայր է դարձել: Այս մասին ESem.am-ին հայտնի էր դարձել դեռ ամիսներ առաջ, սակայն, ընդառաջելով նորաթուխ հայրիկի խնդրանքին, միայն հիմա ենք հրապարակում մանրամասներն ու փոքրիկի առաջին լուսանկարները:
Զույգի առաջնեկը, ում հայրիկի պատվին Ալեքսանդր են անվանակոչել, ծնվել է օգոստոսի 15-ին՝ դերասանի ծննդյան օրը : Esem.am-ի հետ բացառիկ զրույցում Ալեքսանդրն ասաց, որ որդին Աստծո կողմից ուղարկված հրաշալի նվեր է :
«Բժիշկներն ասել էին, որ որդիս կծնվի մինչև օգոստոսի 20-25-ը, բայց նա ցանկացավ հայրիկին անակնակալ մատուցել, ինչի համար էլ մինչև կյանքիս վերջին օրը շնորհակալ եմ լինելու նրան: Երբևէ ստացածս ամենաթանկ նվերն է: Չեք պատկերացնի, թե այդ 9 ամսիների ընթացքում հետս ինչ էր կատարվում. նրա ծնվելու օրն ընդհանրապես չէի գիտակցում տեղի ունեցածը: Չէի կարողանում հավատալ, որ արդեն հայր եմ դարձել:»,- ոգևորությամբ նշեց Ալեքսադրը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: