
Ո՞վ է ասում՝ ազատամարտիկներին ծեծի են ենթարկում. Հայկազ Բաղմանյան. news.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը Եռաբլուրում է եղել, որտեղ ազատամարտիկների դաշինքը հավաք էր անցկացնում:
Գեներալ-լեյտենանտը խուսափողական պատասխան է տվել NEWS.am-ի հարցին, թե ինչու են վերջին շրջանում ծեծի ենթարկում ազատամարտիկներին՝ մասնավորապես Ռազմիկ Պետրոսյանին, Մանվել Եղիազարյանին եւ Սուրեն Սարգսյանին:
«Ո՞վ է ասում, որ ազատամարտիկներին ծեծի են ենթարկում, հենա չլսեցիք, ասում են, որ իրենց չեն ծեծել, իրենք էլ կարծեմ հայտարարեցին, որ չեն ծեծել: Բայց Սուրեն Սարգսյանը ազատամարտի՞կ ա, Շուշիում ինչ-որ բան է արել… էդ իրանցից հարցրեք»,- ասել է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: