Բաժիններ՝

Նորամարգ գյուղում ավտոմեքենա է ընկել ջրանցքը

Դեկտեմբերի 13-ին, ժամը 10.47-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում ավտոմեքենա է ընկել ջրանցքը, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-12 միջհամայնքային ավտոճանապարհի Մասիս – Նորամարգ հատվածի 6-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ 2106» մակնիշի 11ՕՏ354 պ/հ (վարորդ` Ե. Բ., ծնվ.1989թ.) ավտոմեքենան ամբողջովին ընկել է Սևջուր ջրանցքը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն              

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031