Պատասխանելով Կրթության և Գիտության նախարարությանն ուղված հարցերին՝ Մանուկ Մկրտչյանը հենց սկզբում նշեց, որ չի պատասխանելու «չարամիտ» հարցերին, փոխարենը կպատասխանի միայն բարյացկամ հարցերին: Երևի հենց այդ նկատառումից ելնելով էլ չպատասխանեց հնչած առաջին հարցին. «Գաղտնիք չէ, որ հաճախակի փոփոխվող, ոչնչով չհիմնավորված քայլերի շնորհիվ հասարակության մեջ հանրակրթության նկատմամբ կա բացասական և անկումային տրամադրություն»:
35 օրվա ծառայող էի, դեկտեմբերի 31-ին տարան գոսպիտալ, որտեղ մեկ շաբաթ պարկելուց հետո գիտակցությունս կորավ ու ընկա կոմայի մեջ, տեղափոխեցին Ջաբրայիլի գոսպիտալ, հետո Ստեփանակերտ, որտեղից էլ ուղղաթիռով 2012 թ-ի հունվարի 12-ին տեղափոխեցին Էրեբունի կլինիկական հիվանդանոց:
«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը փոքր ՀԷԿ-երի կողմից սոցիալական եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման և մեղմացման նպատակով առաջարկել է օգտվել «Փոքր ՀԷԿ-երի կայուն զարգացում էներգիայի հուսալիության համար» նորվեգա-հայկական համագործակցության ծրագրի շրջանակներում մշակված առաջարկներից:
«Վերջնաժամկետի հարցը ուժի մեջ է, և համատեղ հանրահավաքը տեղի է ունենալու: Իսկ թե ի՞նչ տեղի կունենա հանրահավաքի արդյունքում և դրա հետևանքով՝ դա միայն տվյալ ժամանակահատվածում ձևավորված իրավիճակը կարող է հուշել»,- ասում է Լյուդմիլա Սարգսյանը:
Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը ստացիոնար բուժում է անցնում ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում:
Վրաստան վերադառնալուց հետո Գարիբաշվիլին ցանկություն է հայտնել պաշտոնական այց կատարել Թուրքիա:
«Սիսիանում էր ծառայում: Ծառայությունից գոհ էր, հաճախ էինք խոսում: Ցերեկը զանգեց, հավեսով խոսեց, տրամադրությունը լավ էր: Գիշերը 10-ին ինձ ասացին դեպքի մասին: Սկզբում ասում էին՝ թե երեխեն տնեցիների հետ խոսացել է, իրեն վատ է զգացել, խփել է ինքն իրեն: Հետո էլ ասեցին՝ ընկերն է խփել էրեխուն: Բայց ինձ ասեցին, որ իրականում սնայպերն է խփել էրեխուն»:
«Տարբեր տեսակի չիպսերը, սուխարիները, որոնք ունեն տարբեր համեր, ևս վաճառվում են բուֆետներում, իսկ դրանք կարող են առաջացնել մի շարք հիվանդություններ: Առկա են նաև ուկրաինական կոնֆետներ, որոնց ռադիացիայի ստուգված լինել-չլինելը մենք չգիտենք: Իսկ ռադիացաիան ունի կուտակվելու հատկություն, այսինքն՝ օրգանիզմից դուրս չի գալիս և ինչ-որ հասակում առաջացնում է հիվանդություն»,- նշեց նա:
Միանե-Թավրիզ երկաթուղին միացվելու է Թուրքիայի ու Ադրբեջանի երկաթուղիներին:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը օգոստոսի 30-ին ընդունեց Լիտվայի Հանրապետության Սեյմասի Լիտվա-Արցախ բարեկամության խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեն: Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը եւ Բալթյան երկրներից միակն է, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը:
Ուկրաինայում առկա իրավիճակին ՆԱՏՕ-ի ռազմական միջամտությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հակամարտությանը:
Սուրեն Սուրենյանցը նորից հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ կրկին նույն մեղադրանքով՝ խարդախության համար:
2014թ. օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Սարգսի Մկրտչյանը:
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կան օտար ինչ-ինչ ուժեր, որոնք շահագրգռված են Ադրբեջանի հասարակական-քաղաքական կայունության խաթարմամբ:
Այս մասին «Շուստեր Լայվի» եթերում հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի տեղեկատվական խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն:
Հիմնադրամի տարածած հայտարարությունում նշված է, որ խոսքը գնում է 1.39 միլիարդ դոլարի մասին:
Այս մասին հայտարարել են Լատվիայի զինված ուժերը:
Ծեծկռտուքի պատճառը եղել է կառուցապատման աշխատանքները, որոնք խանգարել են հարակից խանութի սեփականատիրոջը:
«Խոսեցինք ընտանեկան թեմաներով, իր առողջական վիճակից, անձնական: Հակոբն ասաց, որ շատ լավ է, սպորտով է զբաղվում, լեզուներ է սովորում ու ձայնից զգացվեց, որ արդեն իր վիճակը լավ է՝ բնականաբար ազատության մեջ լավ պետք է լինի արդեն»:
Ուկրաինայի հարավ-արևելքի համար հումանիտար նոր օգնությունը Ռուսաստանից կուղարկվի երկաթուղային ճանապարհով:
Ապստամբները նման եզրակացության են եկել այն բանից հետո, ինչ նրանց ձեռքն է ընկել այդ խմբավորման զինյալներից մեկի նոթբուքը:
Խորհրդակցությունից հետո նախարար Երիցյանը նշել է, որ քննարկվել են մի շարք հարցեր՝ առաջիկայում մարզում ստեղծվելիք ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ կապված:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Այս մասին լրագրողների հետ կանոնավոր ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար, դերծովակալ Ջոն Կիրբին:
Պարզվում է կրակելու կասկածանքով ձերբակալված Արսեն Ավագյանը «Աստաֆյան» համալիրի սեփականատեր Դելոյի որդի Տուգոն է:
Այդ քայլը կապված է Իրաքի ու Սիրիայի վերջին զարգացումների հետ:
«Այս հանդիպումները, համոզված եմ, ոչ միայն զուտ բարոյական նշանակություն ունեն, այլև, վստահաբար կարող ենք ասել, նպաստում են նաև մեր զինվորների մարտական ոգու բարձրացմանը, քանի որ նրանք մի հերթական անգամ համոզվում են, որ հարազատ քաղաքը, մենք բոլորս իրենց կողքին ենք: Ուզում եմ նաև հավաստիացնել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մեր զինվորների և, ընդհանրապես, մեր բանակի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը եղել ու լինելու է շարունակական և մենք հետևողականորեն էլ ավելի ենք ամրապնդելու այդ կապերը»:
Նոր կառույցն ունենալու է առնվազն 10.000 զինծառայող:
Օգոստոսի 29-ին, ժամը 20.20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծնկի շրջանի հրազենային վնասվածքով շտապօգնության խումբը Թումանյան և Խանջյան փողոցների խաչմերուկից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1963 թ. ծնված Սուրեն Ի.-ին, որը հիվանդանոցում հայտարարել է, որ նշված վայրում պատահական ավտոմեքենայից կրակել են ոտքին: