Արցախյան ազատամարտը մեզ համար այն սրբագույն պայքարն էր, որով կարողացանք պահպանել մեր ժողովրդի արժանապատվությունը: Ցավոք, պատերազմում ունեցել ենք անդառնալի կորուստներ, եղել են նաև անհայտ կորածներ, որոնց ճակատագիրը մինչ այսօր անհայտության մեջ է:
ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին մեկնելու է Ստեփանակերտ` մասնակցելու ԼՂՀ Անկախության տոնի առիթով կազմակերպվող միջոցառումներին: Պատվիրակության կազմում ընդգրկված են խորհրդարանական բոլոր 6 խմբակցությունների պատգամավորներ:
Օգոստոսի 29-ին ոստիկանության զորքերի հրամանատարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Սամվել Մարտիրոսյանի կարծիքով` Հայաստանում՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները չեն ընկալվում որպես խնդիր, բայց նման ֆլեշմոբերը փոխում են մարդկանց գիտակցությունը. «Այս մտածելակերպի փոփոխությունը դժվար կլինի փոխել կարճ ժամանակում: Կան երկրներ, որտեղ դրան հասել են կրոնական և կուսակցական ոլորտից, մեզ մոտ այն նոր սկսում է ֆեյսբուքից դուրս գալ: Ներկայում գտնվում է էմոցինալ հարթության վրա»:
Արտահանվող բեռի համար տրված համապատասխան ուղեկցող փաստաթղթի և (կամ) համապատասխանության մասին տեղեկանքի հիման վրա սահմանային հսկիչ կետում տրամադրվում է անասնաբուժական սերտիֆիկատ:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Շինարարների փողոցի թիվ 23 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Գևորգ Թ.-ին, իսկ Սիսակյան փողոցի թիվ 4 շենքի մոտից` 1984 թ. ծնված Սամվել Հ.-ին:
ԱԹՍ-ը թռչել է ավելի քան 23 կիլոմետր բարձրության վրա և առաջին անգամ օգտագործել է արբանյակային կապ:
Օբամայի այս հայտարարությունն արժանացել է ամերիկացի քաղաքական գործիչների, լրագրողների ու շարքային ամերիկացիների քննադատությանը:
Նիստի ընթացքում Հանձնաժողովի անդամների կողմից շարունակվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ քննարկումները, որի ամփոփված և թարգմանված տարբերակը պետք է ներակայացվի «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետներին` սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ նախատեսված հանդիպմանը քննարկելու նպատակով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է The Rezidor Hotel Group-ի փոխնախագահ Արիլդ Հովլանդին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Radisson» ցանցի հյուրանոցի հիմնման հնարավորությունները:
Հայ-ադրբեջանական հրադադարի՝ 1994 թվականի մայիսի 5-ի պայմանագիրը խախտելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2014 թվականի հունիս-օգոստոս ամիսներին Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծումը` ուղղված ՀՀ քաղաքացիներին ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, բնակավայրերի ճանապարհների, հաղորդակցման, կապի միջոցները վնասելուն որակվել է որպես միջազգային ահաբեկչություն:
Դավութօղլուն այսօր հրապարակել է Թուրքիայի 62-րդ կառավարության կազմը:
Օգոստոսի 29-ին հյուսիսային առանձին շրջաններում, 30-ին, 31-ին և սեպտեմբերի 1-ին նաև արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ում տեղ գտած հայտարարությունում:
Դատարանում հարցաքննվեց նաև Եղվարդի բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկ, վկա Համազասպ Գևորգյանը. նա ասաց, որ ստուգել է Վարդան Պետրոսյանի սթափության աստիճանը: Նա նշեց, որ Վարդան Պետրոսյանից նախ հետաքրքրվել է՝ արդյոք խմա՞ծ է, թե՞ ոչ, ինչին ի պատասխան Վ. Պետրոսյանն ասել է, որ խմած չի եղել:
Օրերս մի քաղաքացուց ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 26-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Վանաձորի կոլտնտեսական շուկայի վաճառողուհուց` 1962 թ. ծնված Թերեզա Ս.-ից:
Ռուսական գազային հոլդինգի տվյալներով՝ «Ուկրաինայի Նավթոգազի» պարտավորությունը «վերցրու կամ վճարիր» սկզբունքով արդեն իսկ գերազանցել է 11 միլիարդ դոլարը:
Ռուսաստանն առավել հզոր միջուկային երկրներից մեկն է:
Մենք արդեն իսկ քանիցս ասել ենք, որ գործելու ենք բացառապես միջազգային իրավունքի շրջանակներում:
Սթափ գնահատելով իրավիճակը, տեսնում ենք, որ այսօր Աշխարհում ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա է դառնում, հասունացել է անկախացումների նոր շրջան, որը մարդկության քաղաքակիրթ զարգացման, ժողովրդավարության շարունակական և անկասելի ձեռքբերումների, կյանքի ազատության չափանիշների բարձրացման հստակ և անմերժելի ուղեկիցն է:
Փաշազադեի վրացական այցը կավարտվի վաղը, նա հանդիպումներ է ունենալու նաև Վրաստանի նախագահի ու խորհրդարանի նախագահի հետ:
Բաքվում նա մասնակցելու է ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 17:00-ից մինչև օգոստոսի 30-ը ժամը 23:00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Իսակովի պողոտայի 6-11 համարների ջրամատակարարումը, իսկ Նորագյուղ թաղամասում կդիտվի ջրի ճնշման անկում:
Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին և Պաշտպանի զինծառայողների իրավունքների հարցերով նորանշանակ տեղակալ Արմեն Գրիգորյանին: Սեյրան Օհանյանը Պաշտպանի տեղակալին շնորհավորեց պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք:
Օգոստոսի 28-ին ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում հակաականային գործողությունների ազգային մարմինը` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՀԱՓԿ ՊՈԱԿ) ականազերծված և ստուգազննված տարածքներ հանձնեց Սյունիքի մարզպետարանին:
Ռուսաստանն Ուկրաինայի վրա կրակում է ռուսական տարածքից ու և բուն Ուկրաինայում:
Ժամը 14:00-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 31-ամյա Արթուր Միլիտոսյանի վարած Opel Astra մակնիշի 25 MA 005 համարանիշի, Երևանի բնակիչ, 35-ամյա Եփրեմ Մարգարյանի վարած Mercedes մակնիշի 34 PM 738 համարանիշի, Երևանի բնակիչ, 45-ամյա Արմեն Ազիզյանի վարած Mercedes մակնիշի 34 PC 974 համարանիշի և մեկ այլ՝ Mercedes ML 320 մակնիշի 17 RT 777 համարանիշի ավտոմեքենաները:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը:
Ռասմուսենն այդ մասին հայտարարել է այսօր՝ Բրյուսելում ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Բարձր գնահատելով հայ-հնդկական հարաբերությունների ներկա մակարդակը՝ վարչապետը նշել է