Բաժիններ՝

Լատվիայի ջրային սահմանների մոտ ռուսական մարտական ինքնաթիռներ ու ռազմանավեր են հայտնաբերվել

Լատվիական Delfi լրատվական գործակալության փոխանցմամբ` երեկ Բալթիկ ծովում` Լատվիայի տարածքային ջրերից ոչ հեռու, նկատվել է ռուսական չորս ռազմանավ և չորս ինքնաթիռ: Այս մասին հայտարարել են Լատվիայի զինված ուժերը:

ՆԱՏՕ-ի պարեկային ինքնաթիռները նկատել են ռուսական Ту-22M գերձայնային ռազմավարական երկու ռմբակոծիչի ու դրանց ուղեկցող Су-27 տիպի կործանիչների: Լատվիայի զինված ուժերը երկրի տարածքային ջրերից 23 ծովային մղոն հեռավորության վրա հայտնաբերել են «Կիլո» սուզանավն ու «Զելենդոլսկ» հակասուզանավային նավը, իսկ 13 ծովային մղոնի վրա` СС 750 հակասուզանավային նավն ու GS 403 հիդրոգրաֆիկական նավը:

Վերջին շրջանում ռուսական մարտական ինքնաթիռները, ռազմանավերն ու սուզանավերը կանոնավորապես մոտենում են լատվիական սահմաններին: ՆԱՏՕ-ի երկրներն ուժեղացրել են Բալթյան երկրների օդային տիրույթի պարեկությունը, ինչին ներկայումս մասնակցում է 12 կործանիչ` չորսական լեհական, բրիտանական ու դանիական:

Սեպտեմբերի 1-ից Բալթյան երկրների օդային տիրույթում 4 ամսով պարեկություն են կատարելու Պորտուգալիայի, Կանադայի, Գերմանիայի ու Նիդերլանդների ռազմաօդային ուժերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031