Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն ռազմական ուղիղ միջամտություն չի պլանավորում Ուկրաինայում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը չի պլանավորում ռազմական ուղիղ միջամտություն ձեռնարկել` կապված Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակի հետ:

Նա ընդգծել է, որ Ուկրաինայում առկա իրավիճակին ՆԱՏՕ-ի ռազմական միջամտությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հակամարտությանը: Վերշբոուի խոսքերով` արևմտյան գործընկերները փորձում են տնտեսական պատժամիջոցների միջոցով ազդել Ռուսաստանի վրա` հանգեցնելով նրա մեկուսացմանը.

«Այդ մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների առաջնորդները չեն խոսում ՆԱՏՕ-ի ռազմական ուղիղ որևէ ներգրավվածության մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031