Բաժիններ՝

Հակաահաբեկչական գործողության ժամանակ Դոնբասում զոհվել է 765 ուկրաինացի զինծառայող

ZN.UA-ի փոխանցմամբ` Դոնբասում հակաահաբեկչական գործողության մեկնարկից սկսած` զոհվել է 765 ուկրաինացի զինծառայող: Այս մասին «Շուստեր Լայվի» եթերում հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի տեղեկատվական խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն:

Նա ընդգծել է, որ օգոստոսի 29-ին ժամը 10.00-ի դրությամբ հակաահաբեկչական գործողության ողջ շրջանում զոհվել է 765 զինծառայող: Լիսենկոն հավելել է, որ 11 զինծառայող համարվում է անհետ կորած, իսկ վիրավոր զինծառայողների թիվը կազմում է 2765:

ՄԱԿ-ի տվյալներով` Ուկրաինական հակամարտության հետևանքով զոհվել է 2200 մարդ, որից 1200-ը` վերջին մեկ ամսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031