Արսեն Խոջոյանը Երևանում անցնում է ստացիոնար բուժում

Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը ստացիոնար բուժում է անցնում ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում:

Գերությունից վերադառնալուց հետո նրա մոտ ախտորոշվել է «վուլգար փսորիազ» հիվանդությունը, որի սրացման պատճառով Արսեն Խոջոյանը Սևանից,որտեղ զբաղվում է անասնապահությամբ, տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որեղից էլ ուղեգրվել և ՀՀ առողջապահության նախարարության փորձագետի ուղեկցությամբ տեղափոխվել է երևանյան մասնագիտացված հիվանդանոց:

Նա ենթարկվել է համալիր` բիոքիմիական, կլինիկական, ինչպես նաև բոլոր տեսակի վարակների հետ կապված բուժզննության: Խոջոյանին հետազոտած բժիշկ-մասնագետները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Արսեն Խոջոյանին նշանակվել է համապատասխան բուժում: Նրա առողջական վիճակը և բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:

ՀՀ Առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031