Բաժիններ՝

Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն է. Վրաստանի վարչապետ

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին վերադարձել է Անկարայից, ուր նա մասնակցել է Թուրքիայի 12-րդ նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալությանը: Վրաստան վերադառնալուց հետո Գարիբաշվիլին ցանկություն է հայտնել պաշտոնական այց կատարել Թուրքիա.

«Ես կարճատև զրույց ունեցա պարոն Էրդողանի հետ, և մտադիր եմ պաշտոնական այցով մեկնել Թուրքիա: Բացի այդ, մենք ցանկանում ենք թուրքական պետության ղեկավարին հրավիրել Վրաստան:

Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն է, հետևաբար մեզանից պահանջվում են բոլոր ուղղություններով շատ սերտ ու ինտենսիվ փոխհարաբերություններ: Դրա հաստատումն է նաև իմ այցը Թուրքիա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031