Բաժիններ՝

Իրանը մտադիր է արագացնել իր հյուսիս-արևմտյան հատվածի երկաթուղու կառուցումը

Vestikavkaza.ru-ի փոխանցմամբ` «Իրանի երկաթուղիներ» պետական ընկերության տնօրեն Մոհսեն Փուրսեյեդ Ագային հայտարարել է, որ Իրանը մտադիր է արագացնել երկրի հյուսիս-արևմուտքում ընկած Միանե-Թավրիզ 200 կիլոմետր երկարությամբ երկաթուղու կառուցումը:

Նրա խոսքերով` երկաթուղու կառուցումն ունի ռազմավարական նշանակություն և չնայած նրան, որ ընկերությունը բախվում է բյուջեի դեֆիցիտի խնդրին` նրա գործունեության համար շարունակում է առաջնահերթ մնալ երկաթուղու կառուցումը:

Հունիսին Իրանի տրանսպորտի փոխնախարար Ալի Նոուզադը հայտարարել էր, որ Միանե-Թավրիզ երկաթուղին միացվելու է Թուրքիայի ու Ադրբեջանի երկաթուղիներին, և որ այն կարևոր նշանակություն է ունենալու դեպի Կենտրոնական Ասիա ու Եվրոպա ուղևորների ու բեռների փոխադրման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031