Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի անդամ 7 երկիր ստեղծում է արագ արձագանքման ուժեր

Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնեղ 7 երկիր ստեղծելու են արագ արձագանքման ուժեր, ինչն իրականացվելու է պաշտպանության ամրապնդման պլանի շրջանակներում` ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի միջամտության:

Թերթի տվյալներով, նոր կառույցն ունենալու է առնվազն 10.000 զինծառայող: Նորարարության նպատակը համատեղ էքսպեդիցիոն ուժերի ստեղծումն է` դրանք արագ ծավալելու և կանոնավոր վարժանքներ անցկացնելու համար: Կառույցը բրիտանական հրամանատարության ներքո իրենում ներառելու է ռազմաօդային ու ռազմածովային ստորաբաժանումներ, ինչպես նաև ցամաքային զորքեր:

Նախագծին մասնակցում են Դանիան, Լատվիան, Էստոնիան, Լիտվան, Նորվեգիան ու Նիդերլանդները: Բացի այդ, դրան մասնակցելում շահագրգռված է Կանադան: Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն այդ ռազմական կառույցի ստեղծման մասին կհայտարարի հաջորդ շաբաթ` սեպտեմբերի 4-5-ին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս