Մեծ Բրիտանիայում բարձրացվել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը
BBC News-ի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ը բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը: Եթե նախկինում այն անվանվում էր «զգալի», ապա այժմ այն դարձել է «լուրջ»: Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Թերեզա Մեյը:
Նրա խոսքերով` այդ քայլը կապված է Իրաքի ու Սիրիայի վերջին զարգացումների հետ: «Իսլամական պետություն» խմբավորման կազմում գտնվում են Միացյալ թագավորության մինչև 600 քաղաքացի: Մի շարք պաշտոնյաներ մտավախություններ ունեն, որ տուն վերադառնալուց հետո այդ իսլամականները կսկսեն ահաբեկչություններ կազմակերպել:
Բրիտանացիների մտահոգությունը հարուցում է նաև այն փաստը, որ ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին մահապատժի ենթարկածը Միացյալ թագավորության ներկայացուցիչ է:
Միացյալ հակաահաբեկչական վերլուծական կենտրոնը (Joint Terrorism Analysis Centre) եկել է այն եզրակացության, որ Մեծ Բրիտանիայում կարող է իրականացվել ահաբեկչություն, թեև այդ մասին դեռ չկան ճշգրիտ տեղեկություններ: