
Ոստիկանները կհամագործակցեն խաղատների հետ

ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունմամբ կամրապնդվի ՀՀ ոստիկանության փոխգործակցությունը տնտեսվարող սուբյեկտների հետ, ինչն էլ կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը, դրանց արագ արձագանքմանն ու բացահայտմանը: Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: