Հայտնիների նշանադրության ամենաթանկ մատանիները
destinationluxury.com կայքը կազմել է նշանադրության ամենաթանկ մատանիների ցանկը:
1. Էլիզաբեթ Թեյլորը նշանադրությանը 8.8 մլն դոլար արժողությամբ մատանի ստացավ Ռիչարդ Բարտոնից:
2. Երգչուհի Բեյոնսեն իր ներկայիս ամուսնուց՝ ռեփեր Ջեյ Զիից, 5 մլն դոլար արժողությամբ մատանի ստացավ: Մատանին զարդարում է 18 կարատանոց ադամանդ:
3. Իր նախկին ընկերոջից Փերիս Հիլթոնը 4.7 մլն դոլար արժողությամբ մատանի ստացավ: Բաժանումից հետո նա մատանին վաճառքի հանեց:
4. 10.47 կարատանոց ադամանդով մատանին նշանադրության օրը ստացավ Գրեյս Քելին: Այն 4.06 մլն դոլար արժե:
5. 4.0 մլն դոլար արժողությամբ մատանին Ջենիֆեր Լոպեսը ստացել էր իր նախկին ամուսնուց՝ երգիչ Մարկ Էնթոնիից:
6. 15 կարատանոց ադամանդով մատանին, որը 3.0 մլն դոլար արժեր, նշանադրության օրն իր ամուսնուց՝ Դոնալդ Թրամփից, ստացել է Մելանյա Կնուսը:
7. Ժակլին Օնասիսը երկրորդ ամուսնուց՝ Արիստոտել Օնասիսից, 2.6 մլն դոլար արժողությամբ մատանի ստացավ:
8. Դերասանուհի Քեթրին Զետա Ջոնսը նշանադրության առիթով ամուսնուց՝ Մայքլ Դուգլասից, 2.5 մլն դոլար արժողությամբ մատանի ստացավ:
9. Երգիչ Էնրիկե Իգլեսիասն ընկերուհուն՝ թենիսիստուհի Աննա Կուռնիկովային, 2.5 մլն դոլար արժողությամբ մատանի նվիրեց: Այն զարդարում էր 11 կարատանոց ադամանդ:
10. 137.000 դոլար արժողությամբ մատանին Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամը նվիրեց ապագա կնոջը՝ Քեյթ Միդլթոնին:
Թարգմանությունը 168.am-ի