Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին
Դեկտեմբերի 17-ին, ժամը 21.00-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց 2 հասցեում գործող խանութի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 09.30-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 39/1 հասցեի դիմաց իրար են բախվել «Քրայսլեր» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 65-րդ կմ-ին իրար են բախվել «Աուդի» և «Լադա-2110» մակնիշի ավտոմեքենաներ:
«Լադա-2110»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում իրար են բախվել «ԳԱԶ-31105» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-32213»-ի վարորդը և «ԳԱԶ-31105»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 15.40-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 32 շենքի մոտ իրար են բախվել «Սիատ», «ՎԱԶ-2109» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով պատճառվել էր նյութական վնաս:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 12.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունոմ հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակային հոդի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել «Սիատ»-ի ուղևորը և հայտնել, որ վնասվածքն ստացել է նշված ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Գյումրիի Մուսաելյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-31029»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն