
Գյումրու բազմաբնակարան վթարային շենքերի խնդիրը դեռևս լուծման փուլ չի մտել (տեսանյութ)

Tsayg.am-ը գրում է. Վթարավտանգ շենքերի խնդիրը շարունակում է մնալ առաջնային: Գյումրիում կա շուրջ 9 տասնյակի հասնող վթարայնության տարբեր աստիճանի շենք-շինություն: Դրանց մի մասը բնակելի է, մյուս մասը ապամոնտաժման կարիք ունի: Թեև խնդիրը ոչ միայն տեղի իշխանությունների, այլև օրենսդիր ու գործադիր մարմինների ուշադրության կենտրոնում է, սակայն խնդրի լուծմանն ուղղված հստակ ծրագրեր դեռ չկան: