
Մանկահասակ երեխաները թունավորվել էին շմոլ գազից

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 22:25-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 2009 թ. ծնված Մարի Կ.-ն, 2010 թ. ծնված Սամվել Հ.-ն և 2009 թ. ծնված Սեդա Հ.-ն:
Ինչպես հայտնում է Ոստիկանության պաշտոնական կայք-էջը, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տանը` գազի վառարանից առաջացած շմոլ գազի արտահոսքից:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: