Բաժիններ՝

Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ չի մտնի ԵՏՄ-ի կազմի մեջ. Ալեքսանդր Միխնևիչ

Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնևիչը Բելաառուսի խորհրդարանում ներկայացնելով ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին օրինագիծը, հայտարարել է, որ «Հայաստանի միանալուց հետո Լեռնային Ղարաբաղը չի մտնի ԵՏՄ-ի մեջ».

«Մենք մտահոգված էինք, որ տարածքը, որը չի մտնում Հայաստանի կազմի մեջ, կարող էր հայտնվել Մաքսային միության կազմի մեջ: Հայկական կողմն ըմբռնումով է ընդունել այդ պահանջը, այդ ցանկությունը: Պայմանագրին նոտա է կցվել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության մաս: Հայկական կողմն արել է պաշտոնական բանավոր հայտարարություն»:

Միխնևիչը հայտարարել է, որ չկա որևէ խոչընդոտ, որպեսզի Հայաստանը դառնա Մաքսային միության դե-ֆակտո մասնակից ու ԵՏՄ-ի ապագա անդամ: Նա հավելել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրումից առաջ հայկական կողմը կատարել է շատ մեծ աշխատանք՝ իր օրենսդրական նորմերը համապատասխանեցնելով «եռյակի» երկրների օրենսդրական նորմերին:

Բելառուսի Ներկայացուցիչների պալատն այսօր վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս