Բաժիններ՝

Լուկաշենկոն ու Պորոշենկոն կհանդիպեն դեկտեմբերի 21-ին

Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ` Բելառուսի ու Ուկրաինայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Պյոտր Պորոշենկոն կհանդիպեն դեկտեմբերի 21-ին: Այս մասին հայտարարել է հենց ինքը` Լուկաշենկոն.

«Կիրակի, ամենայն հավանականությամբ, կհանդիպենք Ուկրաինայի նախագահի հետ: Երեկ նա զանգահարել է ինձ և խնդրել է, որ մենք որևէ կերպ հանդիպենք, բանակցենք մի շարք հարցերի շուրջ: Ես նույնպես հայտնեցի նման ցանկություն, քանի որ մենք խոսելու բան ունենք այս իրավիճակի շուրջ:

Ելնելով այդ զրույցից` ես հասկացա, որ ուկրաինական ղեկավարությունը և մասնավորապես Ուկրաինայի նախագահը բացարձակապես խոչընդոտ չի հանդիսանում Մինսկում բանակցությունների նոր փուլ սկսելու համար: Ինչպես նա ասաց, այժմ սպասում է Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների ղեկավարների արձագանքին:

Եթե այնտեղ լինեն պայմանավորվածություններ, ապա մոտ ժամանակներս նրանք կարող են վերստին հավաքվել այս հարթակում` Մինսկում, որպեսզի շարունակեն երկխոսությունն ու խորհեն, թե որ ուղղությամբ են շարժվելու առաջ: Ամենագլխավոր բանը երկխոսելն է:

Որքան էլ բարդ լինի, ես հասկանում եմ նաև Ուկրաինայի նախագահին, սակայն բանակցային սեղանի շուրջ նստելուց և երկխոսելուց բացի, որևէ այլ ուղի չկա թե´ նրա, թե´ Դոնեցկի ու Լուգանսկի ղեկավարների համար: Պետք է զրուցել: Ամեն դեպքում ինչ-որ ժամանակ հաստատվելու է խաղաղություն: Անկարելի է հետագայում նույնպես ընթանալ էսկալացիայի ու անմեղ մարդկանց զոհելու ճանապարհով»:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեկտեմբերի 22-ին ժամանեու է Ուկրաինա, և որ անգամ կարող է միջնորդի դերում հանդես գալ Դոնբասի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս