Սննդամթերքի և կենցաղային նյութերի ԵՏՄ մաքսային դրույքաչափերը

2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը անդամակցելու է Եվրասիական Տնտեսական Միությանը, ինչի արդյունքում ներկայումս գործող մաքսային դրույքաչափերի շուրջ 90 տոկոսը փոփոխվելու է:

Ստորև ներկայացված են սննդամթերքների և կենցաղային նյութերի որոշ ապրանքատեսակների մաքսային դրույքաչափերի փոփոխության չափը: Այլ երկրներից բերվող այս ապրանքատեսակները կթանկանան նշված չափով:

Անվանումը    Դրույքաչափի աճը*     Ժամանակավոր արտոնությունը**      կա՞

Միս և մսի ենթամթերքներ  5-55 %  մասամբ

Թռչնի միս  15-70 %    մասամբ

Պանիր  5-12 %      ոչ

Կարագ  8.3 %  մասսամբ

Յոգուրտ 5 %   ոչ

Լոլիկ  3.3-5 %   ոչ

Սոխ  3.3-5 %  ոչ

Լոբի  3.3-5 %  ոչ

Ոլոռ  3.3-5 % ոչ

Հունական ընկույզ   -5 %***      ոչ

Պիստակ  -5 %  ոչ

Անանաս   -6 %   ոչ

Նարինջ  -5 %   ոչ

Մանդարին  -5 %   ոչ

Սուրճ չբոված -10 %  ոչ

Սուրճ բոված -0.7 %   ոչ

Թեյ   7.5-8.1 %   ոչ

Վանիլ -5 % ոչ

Բրինձ 13.3 %  ոչ

Հնդկաձավար (գրեչկա)  5 %  ոչ

Սոյայի ձեթ  5 %    ոչ

Ձիթապտղի ձեթ  -5 %  ոչ

Մարգարին  5-8.3 %    ոչ

Կոնսերվացված միս 10-13.3 %   ոչ

Ձկան պահածո   2-7 %  ոչ

Մակարոնեղեն  3-5 %   ոչ

Բնական հյութեր  2.5-4 %  ոչ

Խմորիչ (դրոժ) 13-15 %   ոչ

Խմորիչ (դրոժ) չոր  15-20.9 %  այո

Գարեջուր 200 դր./լ.  ոչ

Գինի  Մոտ 18 %  ոչ

Ռոմ  280 դր./լ.  ոչ

Օղի  300 դր./լ.  ոչ

Սպիտակ շոկոլադ  7.3 %    ոչ

Կակաոյի փոշի  -5 %    ոչ

Զուգարանի թուղթ  7.5-8.5 % ոչ

Օճառ    12.9-13.3 %   մասամբ

Լվացող և մաքրող միջոցներ   5-13.3 %  այո

Ատամի մածուկ 12.9 %    այո

Շամպուն   12.9 %   այո

Մազի լաք  13.3 %  ոչ

Կոսմետիկ միջոցներ  12.9-13.3 %    ոչ

Հարկ է նկատել, որ ԱՊՀ տարածքում (այդ թվում` ԵՏՄ-ում) արտադրված ապրանքների մաքսային դրույքաչափերը այժմ 0-ական են և այդ ապրանքները, ԵՏՄ-ի մեր անդամակցության հետևանքով, ոչ կէժանանան, ոչ էլ կթանկանան:

* – Հաշվարկված է Հայաստանում այժմ գործող և ԵՏՄ մաքսային դրույքաչափերի տարբերությունը:

** – Ժամանակավոր արտոնությունների ցանկում ներառված ապրանքատեսակների բարձր մաքսային դրույքաչափերը ուժի մեջ են մտնելու մի քանի տարի անց: Այդ ցանկում չներառված ապրանքների դրույքաչափերը ուժի մեջ կմտնեն առաջիկա հունվարի 1-ից:

*** – Դրույքաչափը նվազելու է

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Տեսանյութեր

Լրահոս