
Պորոշենկոն ԱՄՀ-ին կոչ է արել մեծացնել ֆինանսական օգնության ծավալը

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Քրիստին Լագադի հետ, որի ժամանակ կոչ է արել մեծացնել Ուկրաինային հատկացվող ֆինանսական օգնության ծավալը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Պորոշենկոն Լագարդի հետ քննարկել է ԱՄՀ-ի կայունացման ծրագրերի իրագործման ընթացը և վստահեցրել է, որ իրենք մտադիր են հետևողականորեն կատարել ԱՄՀ-ի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները: Լագարդն իր հերթին աջակցություն է հայտնել Ուկրաինային և հավանության է արժանացրել Գերագույն ռադայում դաշինքի ու նոր կառավարության ձևավորումը:
Ապրիլի 30-ին ԱՄՀ-ը հավանության էր արժանացրել կայունացման ծրագիրը, որի շրջանակներում Ուկրաինան երկու տարվա ընթացքում ստանալու է 17 միլիարդ դոլար: Ուկրաինան առաջին տրանշը` 3.16 միլիարդ դոլար, ստացել է մայիսի սկզիբին, իսկ երկրորդ տրանշը` 1.39 միլիարդ դոլար, սեպտեմբերին: Պլանավորված էր, որ երրորդ տրանշը կհատկացվի այս տարվա դեկտեմբերին, սակայն ավելի ուշ այն հետաձգվեց հաջորդ տարվա հունվար: