
Բելառուսում հայրենական արտադրության կոշիկ չվաճառելու պատճառով փակվել է 21 խոշոր խանութ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Բելառուսի առևտրի նախարարությունը կասեցրել է երկրի 43 խոշորագույն կոշիկի խանութներից 21-ի աշխատանքները, քանի որ դրանց ապրանքացանկում չեն գտնվել բելառուսական կոշիկներ: Այս մասին հայտնել է գերատեսչության մամլո ծառայությունը:
Գերատեսչությունը հայտնել է, որ ստուգման ենթարկված բոլոր խանութներում հայրենական արտադրության կոշիկը ներկայացված է եղել չափազանց նեղ ձևով` 1-2 արտադրողով: Բացի այդ, ի հայտ են եկել այլ խախտումներ` ժամկետանց ապրանքներ և ապրանքների մասին տեղեկատվության բացակայություն: Խանութների տերերին տրվել է 10 օր ժամանակ` իրավիճակը շտկելու համար: