Բաժիններ՝

Բաց նամակ. Սպառնում են հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից և դիմել պաշտոնական Բաքվին

Բաց նամակ ՀՀ կառավարությանը

Սույն նամակով հրատապ ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ այն մասին, որ ելնելով անխուսափելի հանգամանքներից և չունենալով այլընտրանք թվով 11 ՀՀ քաղաքացիներ ՌԴ Մոսկվա քաղաքում 28.12.2014թ. կանցկացնենք մեծածավալ բողոքի ակցիա ՀՀ դեսպանատան առջև և հրապարակայնորեն կհրաժարվենք ՀՀ քաղաքացիությունից` քաղաքական ապաստարան խնդրելով  5 պետության դեսպաններից այդ թվում և պաշտոնական Բաքվից:

Վերոհիշյալ քայլին գնում ենք բազմաթիվ ապարդյուն բողոքներից , խնդրանքներից և պահանջներից հետո ուղղված Ձեզ, ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ սահմանադրական դատարանի նախագին, ՀՀ ոստիկանապետին, փաստաբանների գրասենյակին և բազմաթիվ այլ պետական մարմինների:

Որդուս` Արեն Միքայելի Ծերունյանի, ծնված 17.01.1985թ. ՀՀ ք. Վանաձոր, նկատմամբ ՀՀ ոստիկանության կենտրոնի հատուկ քննչական բաժնում հարուցվել է թիվ 63200212 ք.գ. ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Այնինչ Ա.Ծերունյանը հանդիսանալով «Ինտերգեմ Տեխնոլոգիա» ՍՊԸ-ի հիմնադիր և գործադիր տնօրեն գործակալական պատվիրակման պայմանագրի կետերի խախտմամբ քաղաքացիական դատավարության շրջանակներում վեճ է ունեցել «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի հետ ԵԿԴ /2864/02/11 Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում և համաձայն դատարանի որոշման որոշվել է բռնագանձել 36 250 000դր. հօգուտ «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի: Սակայն տարօրինակ հանգամանքներում մինչ քաղաքացիաիրավական ակտի ուժի մեջ մտնելը հարուցվել է քրեական գործ և սկսվել կողմնակալ քննության ընթացք:

Լինելով վկայի կարգավիճակում,չունենլով ստորագրություն ՀՀ տարածքը լքելու մասին Ա.Ծերունյանը 2013թ-ին վերադարձել է մշտական բնակության ՌԴ ք. Մոսկվա, որտեղ էլ 2 ամիս անց ձերբակալվել է տեղեկանալով,որ գտնվում է հետախուզության մեջ, այնինչ Մոսկվայում գտնվելու ժամանակ  Ծերունյանը բազմաթիվ անգամ հեռախոսազրույց է ունեցել վերոնշյալ ընկերության ներկայացուցիչների հետ և բնավ չի թաքցրել գտնվելու վայրը: Գրավոր դիմումով հանդես ենք եկել «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ին պատրաստակամություն հայտնելով  փակել գումարային պարտքը:

10 ամիս հետաձգելով Ծերունյանի արտահանձման հանգամանքը ՌԴ-ից  կալանքի 11-րդ ամսում ն տեղափոխվում է  Նուբարաշեն մեկուսարան և մինչ օրս գտնվում է այնտեղ: Ծերունյանը ներկյումս ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող միակ մեղադրյալն է, որի նկատմամբ պետական մեղադրողը բացահայտ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում պահելով ժամկետն անց կալանքի տակ, քանի որ ըստ ՀՀ ՔԴՕ  քաղաքացու նախնական կալանքը կարող է տևել առավելագույնը 1 տարի նախաքննության փուլում, ուստի ակնհայտ է, որ Ա.Ծերունյանը 16 ամիս գտնվում է անօրիանական կալանքի տակ: 1000-ավոր դիմում-բողոքներից հետո 20.12.2014թ  ժամը 10.00 նա հայտարարել է անժամկետ հացադուլ` պահանջելով վերացնել կալանքը  որպես խափանման միջոց,նշեմ,որ Ծերունյանը ունի ստամոքսաաղիքային համակարգի լուրջ բողոքներ և հացադուլը կարող է ուղղակիրորեն սպառնալ վերջինի առողջությանը:

Մեջբերում եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որոշ իրավանորմերը

1.ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի և չդատապարտվի.
2. ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների ևազատությունների այլ սահմանափակման:

Ուստի ես, որպես Ա.Ծերունյանի մայր, ընտանիքի թվով 7 անդամներ և 3 մոտ հարազատները հրաժարվելու ենք ՀՀ քաղաքացիությունից, մենք չենք լինի մի երկրի քաղաքացի, որտեղ Լևոնն Ալթունյանն է օրենքը, իսկ դատախազությունը` վերջինի կաշառքի տոպրակ:

Սույնով մենք կտեղեկցնենք կառավարությանը, նախագահին և այլ պաշտոնատար այրերի Հայաստանում տիրող հակաիրավական և դատական ատյանների սանձարձակ օրինախախտությունների մասին` պախարակեով երկիրը միջազգային լրատվամիջոցներում և երկրոդ պետության տարածքում:

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԹԻՎ 63200212 ՔԳ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻ ԴՐԴԵՔ ՄԵԶ ԳՆԱԼ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՔԱՅԼԵՐԻ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս