
ՄԱԿ-ում քննարկվելու է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից կտտանքներ կիրառելու հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ ՄԱԿ-ի` մարդու իրավունքների խորհուրդը քննարկելու է ամերիկյան ԿՀՎ-ի կողմից կտտանքներ կիրառելու հարցը:
Նախորդ շաբաթ զեկույց է հրապարակվել, որի համաձայն` ամերիկյան հատուկ ծառայությունները մոլորեցրել են ամերիկյան կառավարությանը` կապված հարցաքննության ժամանակ կտտանքներ կիրառելու հետ: Հաշվետվությունում նշված է, որ ընդհուպ մինչև 2006 թվականի ապրիլը նախագահ Ջորջ Բուշը տեղյակ չի եղել, որ ԿՀՎ-ը կիրառում է կտտանքների պրակտիկան:
Չուրկինը վստահություն է հայտնել, որ ՄԱԿ-ում քննարկվելու է կտտանքների հարցը, քանի որ կա Կտտանքների դեմ կոնվենցիա և կա տվյալ հարցով հատուկ զեկուցող: Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ի բոլոր անդամները համաձայնվել են շարունակել մարդու իրավուքնների վիճակի ընդհանուր պատկերին հետևելը: