Այս մասին նշված է Ղազախստանի նախագահի կայքում:
WikiLeaks-ը երկու զեկույց է հրապարակել ամերիկյան ԿՀՎ-ի մասին:
Ամանորյա տոներին ընդառաջ «Յունիբանկը» հանդես է գալիս նոր շահավետ առաջարկով` ՀՀ դրամով խնայողություններն ավանդադրելու համար:
Զոհվել է 6000 մարդ:
Անկասկած, ԵՄ-ն մեծածավալ աշխատանք է կատարում Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ձևավորման և կայացման համար: Սակայն սույն նամակում մատնանշված իրադարձությունները վկայում են, որ ԵՄ ֆինանսական միջոցները ոչ թե նպաստում են այդ հաստատությունների կայացմանը, այլ ընդհակառակը՝ օգտագործվում են կոռումպացված համակարգի ամրապնդման, պետական ահաբեկչությունը հովանավորելու և ոստիկանության համար հատուկ միջոցներ ձեռք բերելու համար:
ԵՏՄ-ը մայրցամաքի ներկայիս ճգնաժամերի պայմաններում ենթարկվում է մեծ ռիսկի:
«Կապ չունի՝ ազատամարտի՞կ է, թե՞ սովորական քաղաքացի: Երկու հասկացություն կա՝ լավ եմ արել, ճիշտ եմ արել: Կարող են ասել` լավ եմ արել, բայց դա չի նշանակում, որ ճիշտ են արել: Ճիշտ չեն անում, սխալ են անում: Դրանով վարկաբեկված իշխանությունն էլ ավելի է վարկաբեկվում: Եթե իշխանությունը չէ, ուրեմն կբացահայտի, իսկ եթե չի կարողանում բացահայտել, ուրեմն մատը խառն է»:
«Եռյակից կառանձնացնեմ Գագիկ Ծառուկյանին. այս տխուր երկրում, որտեղ բոլորը մտածում են սեփական հարստության մասին, գոնե կա մեկը, ով հարստությունը կիսում է ժողովրդի հետ: Չեմ հավատում, որ նա այդ ամենն անում է հենց այնպես, նա դա անում է իր անձի համար»:
Նրա կարծիքով՝ այդ գնին հասնելը կախված է նրանից, թե որքան արագ շուկայից կհեռանան անարդյունավետ նախագծերը:
Այս մասին նա երեկ գրել է Facebook-ի իր էջում:
Այդ կանխատեսումը կապված է Ռուսաստանում տիրող տնտեսական անկայուն իրավիճակի հետ:
«Այս դահլիճում նստած զինվորները և հազարավոր այն տղաները, ովքեր իրականացնում են իրենց ծառայությունը, քաջ գիտակցում են, որ հայրնեիքը սկսվում է սահմաններից, և որքան ամուր է սահմանը, այնքան հզոր են երկիրն ու նրա մայրաքաղաքը: Եվ այս գիտակցության շնորհիվ է, որ մեր պետությունն այսօր կա ու մեր ժողովրդի համար արարում, բարիքներ է ստեղծում: Ինձ համար նաև մեծ պատիվ է դեմ առ դեմ հանդիպել այն ծնողին, ով իր զավակին կրթել, դաստիարակել է հայրենասեր և ուղարկել բանակ: Ու հենց նրանց շնորհիվ է, որ մեր բանակն այսօր հզոր է»:
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ը:
Սիմուլյացիոն կենտրոնը ներառում է չորս հիմնական ուղղություններ` կլինիկական հմտություններ, վերակենդանացում, վիրաբուժություն և մանկաբարձություն, գինեկոլոգիա: Կենտրոնը համալրված է համապատասխան մուլյաժներով, շարժասարքերով և կրթական ծրագրեր պարունակող համակարգիչներով:
ՌԴ Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը զգուշացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ կապված ԱՄՆ-ի հետ բարեկամություն անելու հետ:
«Այս խուճապը ստեղծվեց այն պահից, երբ Ռուսաստանում արժեզրկվեց ռուբլին, դրամն էլ արժեզրկվեց, ինչից օգտվեցին որոշ անձինք և խուճապ ստեղծեցին այն իմաստով, որ կարողանան ավելի շատ տարադրամ գնել: Պատկան մարմինները պետք է բացահայտեն այն անձանց, որոնք այդ խուճապը ստեղծեցին: Իսկ այն, որ մեզ մոտ դա արհեստական եղավ, ակնհայտ է: Բայց հազվադեպ են այն դեպքերը, երբ բացահայտվում են, այսպես ասած, մախինացիաները»:
Համապատասխան պահանջն ամրագրված է 2015 թվականի ֆինանսական տարում ԱՄՆ-ի հետախուզական կարիքների հատկացումների մասին օրենքում:
Փոխարժեքի կայունացման մասին վկայում է նաև մարժայի՝ առքի և վաճառքի գնի տարբերությունը։ Օրինակ, դոլարի պարագայում այդ տարբերությունը նվազել է մինչև 16 դրամ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ այդ տարբերությունը հասնում էր 50-60 դրամի։
Չնայած ցորեն ներմուծող և այլուր արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հավաստմամբ՝ դոլարի փոխարժեքի իջեցմամբ պայմանավորված՝ իջեցրել են բաց թողնված այլուրի գները, խանութներում հացի տեսականին 20-30 դրամով թանկ է վաճառվում: Թանկացած գներով խանութներում վաճառվում է նաև հացաբուլկեղենը:
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, անհայտ անձն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ ՀՀ Պաշտպանության նախարարության շենքում ռումբ է տեղադրված և այն պայթելու է:
ԼՂՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը հաստատել է տնտեսավարող այն սուբյեկտների ցանկը, որոնցում գալիք տարում իրականացվելու են ստուգումներ:
«Յունիբանկը» հայտարարում է «Աջակցություն ՀՀ ձեռնարկատիրությանը» նոր ակցիայի մեկնարկման մասին, որն ուղղված է տնտեսության առաջխաղացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար առանցքային նշանակություն ունեցող փոքր և միջին բիզնեսի զարգացման խթանմանը:
Ներքին Կարմիրաղբյուր գյուղն ընկած է Տավուշի լեռնաշղթայի հարավում, անմիջապես հայ-ադրբեջանական սահմանի եզրին։ Այստեղ հնչող կրակոցների ձայները սովորական են դարձել։
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2014 թվականին Աֆղանստանում հակամարտության զոհերի ու վիրավորների թիվը կազմում է ավելի քան 10.000 մարդ:
«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի 24-ամյա աշխատակիցը փորձել է ինքնասպան լինել, ինչը կանխվել է իրավիճակում ճիշտ կողմնորոշված տաքսիստի շնորհիվ։
Վերջին օրերին համացանցում տարածվել է տեսանյութ, որում տղամարդը ծխախոտ է առաջարկում մեկուկես-երկու տարեկան տղային, ով հավանաբար իր երեխան է:
Բացի այդ, Բելառուսի իշխանություններն արգելափակել են 13 ինտերնետային-խանութների (www.deal.by, www.migom.by, www.kufar.by) աշխատանքը:
Իրականում մենք գործ ունենք այնպիսի իրավիճակի հետ, որը պահանջում է անհապաղ արձագանք և չպետք է սպասել հաջորդ տարվան:
Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Ալի Նաիմին:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 08.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: