«Շատ բարձր եմ գնահատում տիկին Սարգսյանի ֆանտազիան, թե մի օր ՀԱԿ-ը կարող է գալ իշխանության»

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, դիմելով ոչ իշխանական այն ուժերին, ովքեր պահանջում են վարչապետի հրաժարականը, խորհուրդ էր տվել սառը ջուր խմել: Ի պատասխան ՀՀԿ խոսնակի այդ հայտարարությանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ասել էր. «Վստահ եմ, որ գալու է այդ պահը ու այդ նույն Շարմազանովը լրիվ այլ կերպ է արտահայտվելու, մոռանալու է, որ խորհուրդ էր տալիս սառը ջուր խմել ու պարտվելու է սառը քրտինքով»:

168.am-ը Է. Շարմազանովից հետաքրքրվեց, թե մոտալո՞ւտ է այն պահը, երբ ՀՀԿ-ն կդառնա ընդդիմություն, ինքն էլ «կպատվի սառը քրտինքով»: Ի պատասխան Շարմազանովը ասաց. «Եթե ժողովուրդն այդպես կորոշի, ես խնդիր չունեմ, բայց ես միշտ ՀՀԿ-ի ճամբարում եմ լինելու: Թե հիմա ժողովուրդն ինչպե՞ս կորոշի… ես շատ բարձր եմ գնահատում տիկին Սարգսյանի ֆանտազիան, որ նա կարող է ֆանտազիայի այնպիսի կարողություններ ունենալ, որ պատկերացնի, թե մի օր ՀԱԿ-ը կարող է գալ իշխանության. շատ գնահատելի է նրա բարձր հումորը»:

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս