Բաժիններ՝

Վառելիքի տակառի մեջ ընկած քաղաքացիները մահացել են. նրանցից մեկն Իրանից է

Փետրվարի 7-ին, ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանցիների փողոցում գտնվող ավտոպահեստամասերի շուկայի մոտակայքում տեղադրված վառելիքի տակառը երկու քաղաքացի է ընկել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Փրկարարները Արին-Բերդի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «MN Oil» ՍՊԸ-ին պատկանող վառելիքի տակառից դուրս են բերել ՍՊԸ-ի տնօրեն Ռ. Մ.-ի (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, մոտ 35տ) և անձը չպարզված քաղաքացու (մոտ 27տ) դիերը:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728