Կանայք էլ են մեկնում արտագնա աշխատանքի. Ա1+
Ա1+-ը գրում է. Վերջին տարիներին Արմավիրի մարզի Շենիկ գյուղում կողպված դռներն ավելացել են: Գյուղից շատ ընտանիքներ հեռացել են Ռուսաստանի Դաշնություն կամ Արտասահման՝ մշտական բնակության:
Պատվական Առաքելյանի երկու որդիները նույնպես մեկնել են Շենիկից: Ասում է` գյուղում աշխատանք չլինելու պատճառով որդիները ընտանիքներով մեկնել են գյուղից. «Ստեղ ապրուստ չկա, հողագործությունից բան դուրս չի գալիս, չարչարվում ես, չարչարվում, բերքը յա ահինն ա, յա մահինը», – նշում է շենիկցին:
Շենիկ համայնքի ղեկավար Կորյուն Մինասյանի խոսքով` գյուղացիները հիասթափված են հողագործությունից. «Մեզ մոտ մշակելի հող շատ կա, բայց մարդիկ չեն մշակում, հեռանում են գյուղից` ոռոգման ջրի գնի թանկ լինելու պատճառով», – ընդգծում է համայնքի ղեկավարը:
Մինասյանը նկատում է` գյուղից արտագնա աշխատանքի մեկնողների թիվն աճել է հատկապես անցյալ տարվա մայիս ամսին տեղացած կարկուտից հետո:
Մանրամասներն` այստեղ