
Ռուսաստանը հերքել է Նուլանդի ու Պայետի զրույցի գաղտնալսմանը իր մասնակցությունը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի օգնական Դմիտրի Լոսկուտովը հերքել է ամերիկացի դիվանագետների բանակցությունները գաղտնալսելուն Ռուսաստանի իշխանությունների մասնակցությունը:
Ռուս չինովնիկը, ով տարածել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի ու Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետի զրույցի ձայնագրությունը, պարզաբանել է, որ պատահաբար այդ ձայնագրությունը գտել է սոցցանցերում:
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը և ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտարարել են, որ Մոսկվան կարող է մասնակցած լինել Նուլանդի ու Պայետի զրույցի գաղտնալսմանը: Զրույցի ձայնագրությունը YouTube վիդեոհոսթինգում հայտնվել էր փետրվարի 4-ին: