«Կոշ» քրեակատարողական հիմնարկում հանկարծամահ է եղել 12 տարվա ազատազրկման դատապարտված դատապարտյալը. shamshyan.com
shamshyan.com-ի փոխանցմամբ` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 7-ին, «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի մահվան փաստով:
Ժամը 22:30-ի սահմաններում գաղութի ծառայողները նկատել են, որ դատապարտյալ, 52-ամյա Պարգև Հայկազի Կակոյանը չի արձագանքում իրենց և դատապարտյալների կանչերին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ Հ. Կակոյանը հանկարծամահ է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը 2008 թվականին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման՝ սպանություն կատարելու համար: Ի դեպ, նա նախկինում եղել էր 4 անգամ դատապարտված, որոնց մեծ մասը եղել է առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար:
Մանրամասներն` այստեղ