Բաժիններ՝

Երևանի որոշ հատվածներում 24 ժամ ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքների հետ կապված, փետրվարի 11-ին ժամը 10.00-ից մինչև փետրվարի 12-ը ժամը 10.00-ը կդադարեցվի Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի և նրբանցքների, Մելքումովի փողոցի, Դավթաշենի գյուղի, Շիրազի փողոցի, Մազմանյան փողոցի, Բաշինջաղյան 1-ին և 2-րդ նրբանցքների, Բաշինջաղյան 155-198 շենքերի, Կարապետյան փողոցի, Ռոստոմյան փողոցի, Հալաբյան 41-65 շենքերի, «Մալայան»-ի անվան ակնաբուժական հիվանդանոցի, Հանրապետական հիվանդանոցի, Դիագնոստիկա բժշկական կենտրոնի, Հալաբյան փողոցի ծննդատան, Ճառագայթաբանության և Այրվածքաբանության կենտրոնի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս