Մադուրոն որոշել է պայքարել ԶԼՄ-ների «սենսացիաների» դեմ
EFE գործակալության փոխանցմամբ` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խոստացել է օրենքներ ընդունել, որոնք առնչվելու են երկրի ԶԼՄ-ների սահմանափակմանը: Մադուրոյի խոսքերով` ապագա օրենքների նպատակը լինելու է վենեսուելական ԶԼՄ-ների` սենսացիաների նկատմամբ ունեցած ձգտումների դեմ պայքարելը:
Մադուրոն չի հայտնել, թե կոնկրետ ինչ օրենքներ են ընդունվելու դրանց, ինչպես նաև արյամբ սնվող քարոզչության դեմ պայքարի շրջանակներում: Նա խոստացել է, որ դրանք կլինեն կոշտ օրենքներ.
«Թող ինձ անվանեն բռնապետ, ինձ համար միևնույն է: Որպես պետության ղեկավար` ես պարտավոր եմ ստանձնել իրավիճակի պատասխանատվությունը, երբ ողջ երկիրը պահանջում է խաղաղություն, իսկ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հաճույք են ստանում մահվանից և քարոզում են այն»:
Մադուրոն նաև ընդգծել է, որ տեղի մի շարք մեդիամագնատներ չեն բնակվում Վենեսուելայում և խոստացել է մտածել երկրում չբնակվող անձանց կողմից ԶԼՄ ունենալու օրենսդրական արգելք սահմանելու շուրջ:
Հունվարի վերջին էլ Մադուրոն երկրում հանցագործության աճի մեջ մեղադրել էր հեռուստասերիալներին: Մադուրոն հանցագործության բարձր մակարդակը շաղկապել է մարդասպաններին հերոսացնող սերիալների հետ: