Սարաևոյում ցուցարարների ու ոստիկանների միջև բախումների հետևանքով տուժել է մոտ 100 մարդ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` մոտ 100 մարդ է տուժել Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում ցուցարարների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով: Այս մասին հայտարարել են տեղի բժիշկները ու ոստիկանները:
Սարաևոյում ու մյուս քաղաքներում տեղի ունեցած բողոքի ակցիաներին մասնակցել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք դժգոհ են երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից, գործազրկության ու կոռուպցիայի բարձր մակարդակից: Մի շարք քաղաքներում ցույցերը վերաճել են ոստիկանության հետ մասշտաբային բախումների:
Բոսնիայի մայրաքաղաքի կենտրոնում ցուցարարներն այրել են կառավարության շենքը: Երկրի քաղաքական գործիչներն ու օտարազգի դիվանագետները դատապարտել են բռնություններն ու երկխոսության կոչ են արել: