Խարկով- Ստամբուլ չվերթի ուղևորը, ով օդաչուներից պահանջել էր թռչել Սոչի, ոչ սթափ վիճակում է գտնվել
Ուկրաինայի անվտանգության ծառայությունները հաստաստել են տեղեկությունները, որ Խարկով-Ստամբուլ չվերթի ուղեւորը, ով պահանջել է թռչել դեպի Սոչի, ոչ սթափ վիճակում է եղել, հաղորդում է ԻՏԱՌ -ՏԱՍՍ գործակալությունը:
«Տղամարդը հարբած է եղել եւ փորձել է մտնել օդաչուների խցիկ: Անձնակազմը նրան հանգստացրել է: Դրանից հետո օդանավը վայրէջք է կատարել Ստամբուլում, որտեղ նրան հանձնել են իրավապահներին»,-հայտնել են Ուկրաինայի անվտանգության ծառայությունից: Ներկայումս ճշտվում է նրա քաղաքացիության հետ կապված հարցը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուղեւորներից մեկը օդանավը զավթելու փորձ էր արել եւ պահանջել էր թռչել Սոչի, որտեղ անցկացվում են ձմեռային Օլիմպիական խաղերը: